The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Թուրքիա
Մարտ 6, 2016
Թուրքական ոստիկանությունը ներխուժել է «Զաման» թերթի խմբագրություն
Թուրքական ոստիկանությունը ներխուժել է «Զաման» թերթի խմբագրություն

Ստամբուլի դատարանը հայտարարել է Թուրքիայի ամենամեծ տպաքանակն ունեցող «Զաման» օրաթերթը լուծարելու մասին, ինչը թերթի կողմից որակվել է «խիստ մտահոգիչ»:

Ուրբաթ գիշեր` դատարանի կողմից օրաթերթը առգրավելուց անմիջապես հետո, ոստիկանությունը, խմբագրության շենքի դիմաց բողոքողների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ կիրառելով, ներխուժել է թերթի գրասենյակ: Իսկ ցուցարարները, հորդառատ անձրեւի տակ կանգնած` վանկարկել են. «Չե՛ք լռեցնի ազատ մամուլին», ինչպես նաեւ պահել են պաստառներ հետեւյալ գրությամբ. «Ձեռք մի՛ տվեք իմ օրաթերթին»: 

Օրաթերթը խիստ քննադատաբար էր վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրա կառավարությանը: Այն 630 հազարից ավելի ընթերցող ունի, իսկ «Today's Zaman» օրաթերթը ընկերության անգլերեն տարբերակն է, որը տարածվում է առցանց: Օրաթերթի լրագրողներն ասել են, որ ներխուժման ընթացքում չեն կարողացել մտնել իրենց աշխատասենյակները: «Today's Zaman» թերթի գլխավոր խմբագիր Սեվգի Աքարչեշմեն թվիթերյան էջում գրել է. «Ոստիկանությունը թույլ չէր տալիս մտնել մեր սեփական օրաթերթի գրասենյակ: Սա իսկական բռնապետություն է: Նրանք ֆիզիկապես փակի տակ էին պահում ինձ, տղամարդկանց եւ կանանց»:

Շաբաթ առավոտյան «Today's Zaman»-ը հայտարարեց, որ աշխատակիցները կարողացել են գրասենյակ մտնել ոստիկանների կողմից նույնականացման քարտերը ստուգելուց հետո միայն:

«Ասոշիեյթիդ Պրես» (Associated Press) լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ գիշերվանից ոստիկանությունը «պահակ է կանգնել» շենքի ներսում եւ դրսում, բարիկադներ է տեղադրել, որպեսզի թույլ չտա իրենց աջակցությունը ցուցաբերել ցանկացող ընթերցողներին՝ մտնել գրասենյակ:

Աղբյուրը` The Telegraph

Լուսանկարը՝  Օզան Կոսեի/AFP

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել