ԼՀԱ-ի նախագահը մասնակցեց Երևանի մամուլի ակումբի հեռուստահաղորդմանը` նվիրված լրագրողական էթիկային և ԶԼՄ ինքնակարգավորմանը

Տեսանյութեր: 
See video

Նոյեմբերի 5-ին «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով ներկայացվեց «Երևանի մամուլի ակումբի» հեռուստահաղորդաշարի առաջին հաղորդումը` նվիրված լրագրողական էթիկային և ԶԼՄ ինքնակարգավորմանը: Այս հաղորդման թեման էր սոցիալական ցանցերի առավելություններն ու թերությունները: Հաղորդմանն իրենց կարծիքները ներկայացրեցին Blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը և Aravot.am լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը: Իբրև փորձագետ հաղորդմանը հանդես եկան «Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը, իրավաբան Արա Ղազարյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը և «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը: Հաղորդումը վարում էր ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը: