Մամուլի ակումբում քննարկում են հետընտրական իրադարձությունների լուսաբանումը հայկական ԶԼՄ-ում

Տեսանյութեր: 
See video

Մարտի 18-ին «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով ներկայացվեց «Երևանի մամուլի ակումբի» հեռուստահաղորդաշարի հերթական հաղորդումը` նվիրված հետընտրական իրադարձությունների լուսաբանմանը հայկական ԶԼՄ-ում: Հաղորդմանն իրենց կարծիքները ներկայացրեցին «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, «Երևանի մամուլի ակումբի» փորձագետ Միքայել Զոլյանը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

Աղբյուր` Երևանի մամուլի ակումբ