World Press Photo հիմնադրամի մրցույթին մասնակցելու համար դիմորդ թիմերը պետք է ներկայացնեն հրապարակված մուլտիմեդիա նյութեր, որոնք բաղկացած կլինեն պրոֆեսիոնալ լուսանկարներից և կուղեկցվեն, սակայն չեն սահմանափակվի ձայնա և տեսա էլեմենտներով, ինչպիսիք են վիդեոն, անիմացիան, գրաֆիկան, պատկերները, ձայնը կամ տեքստը:
Հաղթող թիմերից մեկական ներկայացուցիչ կմասնակցի 2012 թ-ի ապրիլին Ամստերդամում կայանալիք մրցանակաբաշխությանը: Առաջին մրցանակը շահած թիմը կստանա 5000 եվրո: Յուրաքանչյուր հաղթող թիմի կշնորհվի «Ոսկե աչք» մրցանակ և վկայական:
Աշխատանքները պետք է հրապարակված լինեն 2011 թ-ին անգլերեն լեզվով կամ անգլերեն լուսագրերով և չգերազանցեն 20 րոպեն:
Բոլոր աշխատանքները պետք է ունենան խորագիր, ամփոփում, արտադրող թիմի ամբողջական ցանկը և թիմում ընդգրկված առնվազն մեկ լուսանկարչի պրոֆեսիոնալ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:
Վերջնաժամկետը հունվարի 25-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:
Աղբյուր` IJNet
Թեմատիկ նյութեր
Հավելված











Մեկնաբանություններ
Մեկնաբանել