The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Դասընթացներ
Հունիս 11, 2019
«Բնապահպանական լրագրության դասավանդումը բուհերում». դասընթաց դասախոսների համար
«Բնապահպանական լրագրության դասավանդումը բուհերում». դասընթաց դասախոսների համար
by Tamara Areshian Armenia / flickr

Լրագրության ֆակուլտետների և բաժինների դասախոսները հունիսի 15-16-ը հնարավորություն ունեն մասնակցել «Բնապահպանական լրագրության դասավանդումը բուհերում» թեմայով վերապատրաստման դասընթացին:

Այն կազմակերպվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» նախագծի շրջանակներում: 

Դասընթացի նպատակն է օգնել դասախոսներին կիրառել նոր մեթոդներ և ձևաչափեր «Բնապահպանական լրագրություն» առարկայի դասավանդման համար և զարգացնել տվյալների շտեմարանների և մուլտիմեդիա գործիքների հետ աշխատելու հմտությունները։

«Բնապահպանական լրագրությունը» կրթական ծրագրերում կարելի է ընդգրկել որպես առանձին դասընթաց կամ շրջակա միջավայրի վերաբերյալ թեմաները ներառել լրագրողական տարբեր առարկաների դասավանդման մեջ։

Դասընթացի ընթացքում դասախոսները՝

  • կծանոթանան բնապահպանական լրագրության դասընթացի առարկայական ծրագրին և մասնագետների հետ կքննարկեն դրա դասավանդման նոր ձևաչափերը ու մեթոդաբանությունը,
  • կզարգացնեն բնապահպանական տվյալների բաց և մատչելի շտեմարանների հետ աշխատելու գործնական հմտություններ,
  • ձեռք կբերեն շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների վիզուալացման տարբեր գործիքներով աշխատելու հմտություններ,  

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ ներբեռնել հայտը և ուղարկել journalismenvironmental@gmail.com հասցեով:

Հայտերը կարող եք լրացնել մինչև հունիսի 13-ը:

Դասընթացը տեղի կունենա հունիսի 15-16-ը Երևանում: 

Գրանցված մասնակիցներին  կտրամադրվի օրակարգը և լրացուցիչ տեղեկություններ դասընթացի վերաբերյալ։ 

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի նաև «Ուղեցույց բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների համար» ձեռնարկը, որն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ շրջակա միջավայրի պահպանության համակարգի, հիմնական խնդիրների մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ լրագրողների համար՝ շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու վերաբերյալ: Այն կարելի է օգտագործվել որպես «Բնապահպանական լրագրություն» առարկայի դասավանդման ուսումնական ձեռնարկ։  

Հարցերի դեպքում գրել journalismenvironmental@gmail.com հասցեով կամ զանգահարել (+374 93)  55-66-59 հեռախոսահամարով: 

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել