The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Նոյեմբեր 9, 2014
Վ. Սարոյանի պատմվածքի հիման վրա Մոսկվայում անիմացիոն ֆիլմ է նկարահանվում
Նատալի Աշիգովա
Վ. Սարոյանի պատմվածքի հիման վրա Մոսկվայում անիմացիոն ֆիլմ է նկարահանվում

«Մոսկվայում՝ մի փոքրիկ սենյակում, մենք փորձում ենք վերստեղծել Հայաստանի «կոնցենտրատը»,- ասում է «Իմ սիրտը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ ու բեմադրող նկարիչ Իլյա Յուդովիչը:

Պլաստիլինե տիկնիկներով այս ֆիլմը հիմնված է Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի վրա: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին ապրող հայ տարագիրների ընտանիքից սերող  9 և 14 տարեկան երկու տղայի մասին: Նրանք երազում են ձի հեծնել սովորել, սակայն ձի չունեն: Իսկ հարևան ագարակատերն ունի: Մի առավոտ էլ ձին հայտնվում է ինքն իրեն, ինչպես մի բան, որ չի կարող լինել, բայց շատ ես ուզում, որ լինի:

«Այս ֆիլմը մեզ համար նույնպես մի սպիտակ ձի է, որը մենք գողացել ենք», - ասում է Իլյա Յուդովիչը: Նա և ֆիլմի16
պրոդյուսեր Վլադիմիր Լապինը ֆիլմի նկարահանված աշխատանքային նյութը ներկայացրել են «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն փառատոնի՝ «Ընթացիկ նախագծեր» ծրագրի շրջանակում: Ֆիլմի վրա թիմն աշխատում է 5 տարի, արդեն նկարվել է ֆիլմի 50 %-ը (մոտ 30 րոպե): Իլյա Յուդովիչն ասում է, որ ֆիլմի կեսը նկարելու համար անհրաժեշտ էր միայն 2,5 տարի, մյուս 2,5 տարին հեղինակները միջոցներ էին փնտրում ֆիլմը նկարելու համար: Իլյան և Վլադիմիրը նախատեսում են «Իմ սիրտը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմն ավարտել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Նրանք ակնկալում են համախոհներ և գործընկերներ գտնել Հայաստանում:

Իլյան հատկապես կարևորում է ֆիլմի լեզվի հարցը, ասում է, որ լեզուն ազգային կոլորիտ է, և որ ֆիլմը լույս կտեսնի արևմտահայերենով: Այդ պատճառով նրանք հետաքրքրված են արևմտահայերենին տիրապետող կամավորներ գտնելու հարցով: Ֆիլմի ռեժիսորը սա բացատրում է նրանով, որ չի ցանկանում Սարոյանի պատմվածքի մեջ փոփոխություններ մտցնել և ուզում է վերստեղծել այն, ինչ 17 կա պատմվածքում:


Ֆիլմի կերպարների վրա աշխատելիս՝ նա երկար ժամանակ ուսումնասիրել է մարդկանց մետրոյում, հարսանյաց հանդեսներին և այլուր ու իր տեսած մարդկանց արտաքինի հիման վրա հավաքական կերպարներ ստեղծել:


Պատմվածքի հայկական շունչը պահպանելու նպատակով ֆիլմում առկա են բազմաթիվ ազգային տարրեր՝ հայկական երաժշտություն, կահկարասի, գործվածքներ, նույնիսկ՝ ասեղնագործ աշխատանքներ:

Աղբյուր՝ JNews.am

Նկարները՝ «Իմ սիրտը» մուլտֆիլմի

Մուլտֆիլմի ֆեյսբուքյան էջի հասցեն՝ այստեղ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել