Գաղտնիքներ բացահայտող կայքը, որը հիմնադրել է Ջուլիան Ասանժը, հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որպեսզի պայքարի ֆինանսական «շրջափակման» դեմ:
Մի շարք բանկային կազմակերպություններ հրաժարվել են փոխանցումներ ընդունել Wikileaks-ի հաշվին, ինչի արդյունքում կայքը կրել է «տասը միլիոն ԱՄՆ դոլարի» կորուստ:
Այսօր Ասանժը Լոնդոնում մամուլի ասուլիս է տվել և կոչ արել ֆինանսական նվիրատվություններ անել շրջափակման դեմ պայքարելու համար:
Հայտարարության մեջ ասվում է. «Մեր ապագա գոյատևումը ապահովելու համար Wikileaks-ը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը և ակտիվորեն սկսում է ֆինանսական միջոցների հավաքագրում շրջափակման և իր թշնամիների դեմ պայքարելու համար»:
Wikileaks-ի ֆինանսական խնդիրները սկսվեցին անցյալ տարվա դեկտեմբերի 7-ից, երբ Ամերիկայի Բանկը, Վիզան, Մաստերքարտը, Փեյփալը և Վեսթերն Յունիոնը հրաժարվեցին նվիրատվություններ ընդունել Wikileaks-ի հաշվին:
«Այս ապօրինի ֆինանսական շրջափակումը կործանեց կայքի եկամուտների 95%-ը», - ասում է Ասանժը:
«Մենք հակամենաշնորհային հայց ենք ներկայացրել Եվրոպական հանձնաժողովին և նոյեմբերի մեջ սպասում ենք պատասխանի՝ արդյոք Մրցակցության հարցերով զբաղվող եվրոպական մարմինը հետաքննություն կսկսի Վիզայի և Մաստերքարտի գործողությունները բացահայտելու ուղղությամբ»:
Այսօր Wikileaks-ը նոր կայք է բացել, որի միջոցով մարդիկ կարող են գումար նվիրաբերել:
Աղբյուր` The Telegraph
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել