The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Հունվար 21, 2015
Գուգլին այլընտրանք. Տեղեկատվություն փնտրելու լավագույն գործիքներ
Գուգլին այլընտրանք. Տեղեկատվություն փնտրելու լավագույն գործիքներ

Համացանցում տեղեկատվության որոնման հարցում Գուգլն (Google) առաջնային դերակատարություն ունի, սակայն կան բազում այլ գործիքներ, որոնք կարող են փոխարինել Գուգլին, եթե վերջինս չունի պատասխան: Գուգլը հսկայական աշխատանք է կատարում կայքերի որոնման հարցում՝ փորձելով ակնթարթորեն պատասխանել փնտրվող հարցերին: Սակայն բոլոր հարցերը չէ, որ իրենց պատասխանները գտնում են արդյունքների առաջին էջում:

JNews-ը ներկայացնում է Lifehacker.com կայքում ներկայացված որոնողական գործիքների մասին նյութը, որն օգտակար է տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի պատասխանները հեշտությամբ գտնելու համար:

 

58

Wolfram Alpha հաշվողական գործիք

Եթե Գուգլը կարող է ամենօրյա կենցաղային հարցերի պատասխաններ տալ, օրինակ, թե քանի ունցիա է բաժակը, ապա Wolfram Alpha-ն կարող է տեղեկացնել ցանկացած ոլորտում միջին աշխատավարձի մասին կամ կատարել կարևոր ֆինանսական հաշվարկներ:

Այս կայքի միջոցով հնարավոր է հաշվարկել անգամ արյան մեջ ալկոհոլի պարունակությունը: Կայքը հիանալի հնարավորություն է խորը հետազոտություններ և հաշվարկներ կատարելու համար:


Գործածեք ֆորումները պատասխաններ ստանալու իրական մարդկանցից

Ոչ բոլոր հարցերն են, որ ունեն պարզ, ուղիղ պատասխաններ: Եթե խնդիրը խիստ մասնագիտական է և անհասկանալի, կամ եթե կարիք կա անհատական կարծիքի և փորձի, ֆորումները հիանալի վայր են մարդկանցից չզտված պատասխաններ ստանալու համար: Ֆորումներից օգտվելիս երկու տարբերակ ունեք՝ ընդհանուր կայքեր, որոնք ունեն ամեն ինչի վերաբերյալ պատասխան, և կոնկրետ ուղղվածության ֆորումներ, որտեղ  կոնկրետ ոլորտի հետ կապված հարցերի պատասխանները կարելի է ստանալ փորձագետներից: Ստորև ներկայացված են լավագույն աղբյուրները՝

Ռեդիթ (Reddit)

Շարքային օգտատիրոջ համար Ռեդիթը վայր է, որտեղ մարդիկ տեղադրում են ծիծաղաշարժ նկարներ, հրապարակում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հղումներ, երբեմն էլ հարցազրույց վարում հայտնի մարդկանց հետ: Սակայն օգտատերերը կարող են ստեղծել նաև ենթառեդիթներ (subreddit), որոնք կենտրոնանում են այն ամենի վրա, ինչ նրանք են ցանկանում: Արդեն գոյություն ունեն ենթաֆորումներ հետևյալ թեմաների շուրջ՝ անձնական ֆինանսներ, հարաբերություններ, գիտություն  և բազում այլ թեմաներ, որոնք Գուգլում գտնելը հեշտ չէ: Ռեդիթը նույնիսկ կարող է օգնել գտնելու օգտակար ենթառեդիթներ: 

StackExchange գործիքը բացարձակ պատասխաններ է տալիս ձեր հարցերին 

Ինչպես Ռեդիթը, StackExchange-ը ևս ունի ենթաբաժիններ՝ նվիրված կոնկրետ թեմաների` հեծանիվից մինչև գարեջուր: Սակայն ի տարբերություն  Ռեդիթի` այս գործիքը հիմնականում կենտրոնացված է հարցեր բարձրացնելու և պատասխաններ ստանալու վրա (ի հակադրություն նորություններ կամ զվարճալի նկարներ հրապարակելուն): Այստեղ ենթաբաժինները չեն ստեղծվում օգտատերերի կողմից, ուստի դրանք այնքան շատ չեն, որքան Ռեդիթում, սակայն այն ներկայացնում է մասնագիտական, արժեքավոր պատասխաններ:  Եթե չեք կարողանում գտնել ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կամ ցանկանում եք պատասխաններ ստանալ այն մարդկանցից, ովքեր գիտեն, թե ինչի մասին են խոսում, ուրեմն այս հարթակը հիանալի ընտրություն է ձեզ համար: Իհարկե, նախքան հարց տալը փնտրեք՝ արդյոք նախկինում որևէ մեկը տվել է այդ հարցը, թե՝ ոչ:

61

Toopsyվերլուծում է Թվիթերի ընթացիկ տվյալների հոսքը 

Թվիթերը խրախուսում է ներկա ժամանակում արված հրապարակումները, ինչը նշանակում է, որ այն եզակի հարթակ է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում: Այն աներևակայելի հագեցած է, և դժվար է մաղել տեղեկատվությունը: Toopsy-ն հեշտացնում է այդ գործը: Այն կարող է զտել տեղեկատվությունը՝ ըստ ժամանակի, հավաքված տեսանյութերի, նկարների և հղումների և նույնիսկ վերլուծել կարծիքները: Այն նույնիսկ կարող է որոշել, թե թվիթերյան որ հաշիվներն են ավելի մեծ ազդեցություն ունեցել այս կամ այն թեմայի վրա:

 

60

Wayback Machine-ը ցույց է տալիս անցյալի համացանցը

Համացանցը մշտապես փոփոխվում է, և այն, ինչ փնտրում եք, կարող է հեռացված լինել կամ փոխված: Archive.org-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը պահպանում է անվճար ֆիլմերի, տեսանյութերի և տեքստերի պատճեները: Վերջինիս ամենաօգտակար գործիքներից է կայքի առաջին էջում տեղադրված Wayback Machine-ը (հայերեն թարգմ.` ժամանակի մեքենա):

Այն թափանցում է կայքեր և պահպանում այդ կայքերի ճեպապատկերները: Նրա արխիվում հնարավոր է տեսնել երբևէ գործած ցանկացած կայք:

Միշտ կարդացեք մեկնաբանությունները 

Շատերը կպնդեն, որ քաղաքական նորություններ կարդալիս պետք չէ ուշադրություն դարձնել մեկնաբանություններին: Սակայն, եթե ցանկանում եք ստանալ հարաբերություններին վերաբերող խորհուրդ կամ պարզել՝ ինչպես պետք է բացել կենսաթոշակային հաշիվ, ապա կարևոր է ծանոթանալ տարբեր տեսակետների: Վերոնշյալ գործիքներն ունեն նաև քվեարկման համակարգեր: Սա հնարավորություն է տալիս հասկանալու՝ ում կարծիքի հետ է հանրությունը համաձայն:

Ուսումնասիրեք տեղեկատվության աղբյուրը

Համոզիչ լինելը և ճիշտ լինելը միշտ չէ, որ նույնն են: Օրինակ՝ չճշգրտված գիտական «փաստերը» կարող են շատ հեշտությամբ տարածվել, քանի որ դրանք կրկնող մարդիկ ավելին չգիտեն: Ուստի, նախքան կարդացած որևէ բանի հետ համաձայնելը, պետք է ուսումնասիրել այն: Օրինակ՝ ֆորումներում կարելի է ստուգել խորհուրդ տվող անձանց պրոֆիլները, աղբյուրները, որոնցից նրանք օգտվում են:  

Մի վախեցեք հարցնել (քաղաքավարի)

Դպրոցում կարող էիք ուսուցիչներին խնդրել բացատրել այն, ինչ չէիք հասկանում: Համացանցում, ցավոք, այդ նույն կանոնները չեն գործում, սակայն այստեղ նույնպես կան շատ մարդիկ, ովքեր պատրաստակամ են օգնելու ձեզ, եթե խնդրեք բարեկիրթ ձևով: Օրինակ՝ Lifehacker կայքի Hackerspace բլոգն ամեն շաբաթ անցկացնում է բաց քննարկում, որի ընթացքում ընթերցողները կարող են տարբեր թեմաների առնչվող հարցեր ուղղել միմյանց:

Այսպիսով, միայն Գուգլը բավարար չէ բազմաբնույթ հարցերի պատասխանները ստանալու համար. կան մի շարք այլ օգտակար գործիքներ ևս: Փորձարկեք դրանք:

Պատրաստեց` Հասմիկ Փայտյանը 

Սկզբնաղբյուր` Lifehacker.com կայք

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել