The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
September 20, 2011
Ցկցկան լուրեր. հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)
Ցկցկան լուրեր. հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)
Urish News-ի հաղորդավար Տիգրան Մնացականյան

Համացանցում մեկնարկել է նոր ժամանցային-լրատվական նախագիծ, որը կոչվում է «Urish News»: Հաղորդման «Urishությունը» կայանում է նրանում, որ լուրերը մատուցվում են երաժշտության ներքո:

Ավանդական մեդիայի սիրահարները հավանաբար աթոռից վայր կընկնեն` իմանալով, որ «Urish News»-ի շնորհիվ այժմ շաբաթվա իրադարձություններին հնարավոր է տեղեկանալ միաժամանակ «ցկցկալով» ռեփային ռիթմերի և հնչյունների ներքո:

Լուրերի նման մտահղացման հեղինակն է 19-ամյա Տիգրան Մնացականյանը, ով հիփ-հոփի սիրահար է և գերազանց տիրապետում է բիթբոքսի նրբություններին` բերանով արտաբերելով երաժշտական (հիմնականում հարվածային) գործիքների հնչյուններ:

Երիտասարդը, ծանոթանալով գերմանական և ռուսական նմանատիպ հաղորդումներին, որոշեց ստեղծել հայկական տարբերակը: «Օրինակ` Գերմանիայում հեռուստաալիքներից մեկի լուրերից անմիջապես հետո ցուցադրում են ռեփ-նորություններ: Իսկ ռուսական «Rapinfo» հաղորդումը «YouTube»-ում ընդամենը երեք շաբաթական է: Այսինքն՝ մենք ընդհանրապես հետ չենք նրանցից», - ասում է Տիգրանը, ով շրջապատում հայտնի է որպես M'Tiko:

«Urish News»-ի հաղորդավարը համոզված է, որ լուրերի այս ձևաչափը կհետաքրքրի այն երիտասարդներին, ովքեր հեռու են լրատվական հաղորդումներից և կնպաստի, որ նրանք էլ հետաքրքրվեն լրատվությամբ:

«Այստեղ հետաքրքիր վանկային խաղ կա: Իմաստը ժամանցի, նախասիրությունների միջոցով տեղեկատվություն հասցնելն է հասարակության որոշակի շերտերին», - ասում է Տիգրանը: «Առաջին ամիսն աշխատանքների ուղղությունը կլինի ավելի շատ ժամանցային շոու պատրաստելը, սակայն գնալով լրատվության դերը ավելի կբարձրանա»:

«Urish News» հաղորդումների պատրաստմանը Տիգրանին օգնում են նրա մտերիմ ընկերները: 3-4 րոպե տևողությամբ «Urish News» ժամանցային-լրատվական հաղորդումներին հնարավոր է հետևել շաբաթական մեկ անգամ Hayfanat.com կայքում:

«Հաղորդումներին կհրավիրենք նաև հայտնի երաժիշտների, ովքեր պարտադիր չի լինեն ռեփերներ, բայց նրանց հետ կփորձենք շփվել ռեփի լեզվով: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի լսել, օրինակ, մեր փոփ-աստղերին ռեփ կարդալուց»,- ասում է Տիգրանը:

«Urish News»-ի ստեղծագործական խումբն ասում է, որ անդրադառնալու են բոլոր ակտուալ թեմաներին՝ քաղաքականություն, մշակույթ, սպորտ և այլն: Առաջին թողարկման մեջ արդեն տեղ են գտել լուրեր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի, Արամ Ասատրյանի որդու Green Card  ստանալու փորձի, «Playboy» ամսագրի և այլ թեմաների շուրջ: Մի խոսքով՝ տղաները խոստանում են մատուցել հնարավորինս բազմաժանր, թեթև և հետաքրքիր նորություններ:

M'Tiko-ն հայցում է ռեփով չհետաքրքրվող մեծահասակների ներողամտությունը, քանի որ հաղորդումը նախատեսված է երիտասարդների համար, բայց չի բացառում նաև, որ այն հավանեն նաև տարեց մարդիկ, որը նրան միայն կոգևորի:

 

Աղբյուր: JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել