Թուրքիա
Նոյեմբեր 12, 2011
Վանում երկրաշարժից զոհվել է երկու թուրք լրագրող
Գտնվել են «Դոհան» տեղեկատվական գործակալության երկու թուրք լրագրողներ` Սեբահաթին Յիլմազի ու Ջեմ Էմիրի անկենդան մարմինները
Լուսանկարը` birgun.net-ի

Շաբաթ օրը Թուրքիայի արտակարգ իրավիճակների պատասխանատուները հայտարարել են, որ  38 մարդ զոհվել և 26-ը փրկվել են չորեքշաբթի օրը Արևելյան Թուրքիայում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է երկրաշարժից ավիրված տարածաշրջան, որտեղ չորեքշաբթի օրը տեղի ունեցած մահացու ցնցումների հետևանքով աճել է զոհերի թիվը: Զոհերի
թվում են նաև «Դոհան» տեղեկատվական գործակալության երկու թուրք լրագրողներ` Սեբահաթին Յիլմազն ու Ջեմ Էմիրը:

Երկու լրագրողներն էլ լուսաբանում էին
անցյալ ամիս Վանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքները, որն առնվազն 604 մարդու կյանք խլեց:

Նրանք մնացել էին հինգհարկանի Բայրամ հյուրանոցի փլատակների տակ:

Աղբյուր` CNN

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.