The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ինովացիա
Ապրիլ 8, 2014
«Թմբա-թա» նորարարական երաժշտական խումբը ազգայինի հետքերով
Աղավնի Գրիգորյան
Ուսանողի հայացք
«Թմբա-թա» նորարարական երաժշտական խումբը ազգայինի հետքերով

Ազգային երաժշտությունը յուրաքանչյուրիս հարստությունն է, և դրա պահպանումն առանցքային նշանակություն ունի հատկապես մեր օրերում:  Այս գործին  առանձնահատուկ ուշադրությամբ է մոտենում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շուրջ  մեկ տարի  գործող  «Թմբա-թա» նվագախումբը:

«Խմբի ստեղծման մտահաղացումն առաջացավ այն ժամանակ, երբ անցած տարի ընդունվեցի Թումոյում աշխատելու:  Այստեղ կային երաժշտական պրոյեկտներ, բայց ուզում էի, որ լիներ  խումբ ու աշխատեինք հիմնականում ձայնի վրա»,- պատմում է խմբի գեղարվեստական ղեկավար Արիկ Գրիգորյանը:  Ըստ նրա՝ երեխաների ընդունման հարցում չի գործել որևէ սկզբունք կամ տարիքային սահմանափակում: Այն համապատասխանում է ստեղծարար կենտրոնում գործող չափանիշին՝ 12-ից 18 տարեկան պատանիներ: Կարող են  խմբին միանալ  բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պարզապես երգել: Սա երաժշտական կարողություններն ու հմտությունը բացահայտելու լավ հնարավորություն է:

Նվագախմբի անվանումը ևս երաժշտական է: Այն բնորոշում է թմբուկից արձակած ձայն և երաժշտական ռիթմիկ պատկեր: Այժմ խումբը բաղկացած է 30 հոգանոց նվագախմբից և երգչախմբից: Նվագում են կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, ֆլեյտա: Այս ամենով հանդերձ նվագախումբն առանձնանում է ազգային երաժշտության անհատական և ժամանակակից մատուցմամբ՝ նպաստելով դրա պահպանմանն ու տարածմանը: «Էծը արի», «Ծիրանի ծառ», «Գացեք տեսեք», «Բարի լուսո» և  մի շարք այլ երգեր  արդեն հասցրել են տեղ գտնել նվագախմբի երգացանկում, չնայած բացառություն չեն նաև արտասահմանյան գործերը:

178 Հընթացս ներկայացնում է իրավիճակըԱշխատելով Թումոյում՝  տեխնոլոգիական նորարարությունները ևս «Թմբա-թա»-ի առօրյայի մի մասն են կազմում: Երեխաները ոչ միայն ձայնագրում, վերարատադրում են  երաժշտությունը տեխնոլոգիայի միջոցով, այլ նաև նվագում են դրանց օգնությամբ՝ օգտագործելով iPad պլանշետներ:  Սա նրանց հնարավորություն է տալիս համատեղել  արվեստն ու տեխնիկան երաժշտության միջոցով:

Ինչևէ, մեկ տարվա գործունեության ընթացքում «Թմբա-թա»-ն հասցրել է  ունենալ  համերգներ ու ձեռք բերել բավականին լայն լսարան: Խմբում ավանդույթ է դարձել ամփոփել եռամսյակը համերգով: Երաժշտասեր պատանիների խոսքով համերգների որակը գնալով լավանում է: «Ամեն անգամ ավելի լավ է: Դա, իհարկե, Արիկի և մեր համատեղ աշխատանքի շնորհիվ: Մարդիկ հաճույքով են լսում մեր երաժշտությունը և համերգի կեսից դուրս չեն գալիս»,- նշեց խմբի վոկալիստ Թերեզա Ղուկասյանը:

Համերգներին հաջորդում են նոր ծրագրեր ու գաղափարներ, թարմացվում ու վերամշակվում են հները, քանի որ յուրաքանչյուր երաժշտասեր պատանի  իր հետ բերում է նոր ձայն, նոր որակ: Նվագախումբը պլանավորում է նաև ձայնասկավառակ ունենալ:

Լուսանկարները Թմբա-թա խմբի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել