The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Հոկտեմբեր 5, 2011
Թբիլիսյան կինոթատրոնները որոշ կայքերի դատի են տվել
Թբիլիսյան կինոթատրոնները  որոշ կայքերի դատի են տվել

Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի խոշորագույն կինոթատրոնները՝ «Ամիրանի»-ն և «Ռուսթավելի»-ն դատական հայց են ներկայացրել 7 կայքերի դեմ:

Կինոթատրոնները պահանջում են արգելել կայքերին հրապարակել չլիցենզավորված ֆիլմեր և ուզում են ստանալ վնասների փոխհատուցում: Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են «Ամիրանի» կինոթատրոնի ներկայացուցիչ Իրինա Կիլասոնիձեն և Վրաստանի Հեղինակների միության նախագահ Գիգա Կոբալաձեն: Նշված կայքերի թվում են gize.ge, allshares.ge, boom.ge-ն:

Ըստ Գիգա Կոբալաձեի՝ կինոթատրոնները դիմել են Վրաստանի հեղիանակային իրավունքի պաշտպանության ասոցիացիային, որի հետ համատեղ հայց է ներկայացվել դատարան:

«Վրացական կայքերում տեղադրված «Ռեմբո» և «Կյանքի ծառը» ֆիլմերը լիցենզավորված չեն և հրապարակվել են ապօրինաբար, ինչը վնաս է հասցնում կինոթատրոններին», - ասել է Կոբալաձեն: 

Իրինա Կիլասոնիձեն հրաժարվել է նշել պահանջվող փոխհատուցման չափը, սակայն շեշտել է, որ «վնասը մեծ է»:

Ինչպես նշում է Վրաստանի Հեղինակների միության նախագահը՝ նրանք արդեն համաձայնության են եկել որոշ կայքերի հետ, որոնք այլևս չեն տեղադրում կինոթատրոններին պատկանող ֆիլմեր:

«Որոշ կայքերի հետ էլ չհաջողվեց համաձայնության գալ, ինչն էլ հանգեցրեց դատական հայցի ներկայացմանը», - ասել է Կոբալաձեն:

Աղբյուր: Media.ge

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել