The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Փետրվար 13, 2013
Obama World Blog. Վեց խորհուրդ հաջողված բլոգ ունենալու համար
Obama World blog Prt Scr

Շատ լրագրողներ ցանկանում են ունենալ սեփական բլոգ, բայց կա երկու մտահոգող պատճառ. նախ, դա կարող է ժամանակատար լինել, երկրորդ, արդյո՞ք այդ ողջ աշխատանքի արդյունքը գոհացուցիչ կլինի:

Լրագրող Ջորդի Պերես Կոլոմեն թվային լրագրության ասպարեզում ունեցած իր ծառայությունների համար պարգևատրվել է «Խոսե Մանուել Պորկետի» անվան մրցանակով: Ժյուրին որոշել է, որ նրա բլոգը՝ «Օբամայի աշխարհը» ("Obama World"), միջազգային քաղաքականության վերլուծության համար դարձել է «կարևորագույն տեղեկատու»:

Ահա Պերես Կելեմեի մի քանի խորհուրդները՝ բլոգ բացելու վերաբերյալ.

Փորձ ձեռք բերե՛ք: Պերես Կոլոմեն ասում է, որ նա իր բլոգը բացել է «անհրաժեշտությունից դրդված», երբ կորցրել է իր աշխատանքը: «Աշխատանքդ կորցնելը օգնում է քեզ փնտրել այլընտրանքային ձևեր: Քո աշխատանքները հրապարակելու համար կարիք չկա թույլտվություն հարցնել կամ ունենալ սեփական լրատվական կազմակերպությունը: Այնուամենայնիվ, այս ասպարեզում ինչ որ չափով փորձ ունենալը օգտակար է»:

Ինչ-որ նոր բան մտածե՛ք: «Խելամիտ չէ մտածել, թե լրագրության մեջ հաջողության կհասնես, եթե անես այն, ինչ արդեն արվել է (ավանդական մեդիայի կողմից): Ինտերնետի առավելությունն այն է, որ մտածելու և մտածածդ իրագործելու միջև եղած հեռավորությունը շատ կարճ է: Թերությունն էլ այն է, որ այստեղ մրցակցությունն ավելի մեծ է: Եթե ուզում եք, որ ձեր պլանն աշխատի, արե՛ք մի բան, որը չի արվել, կամ սխալ է արվել, լավ քննարկե՛ք այն և սկսե՛ք նրանից, ինչ կցանկանայիք կարդալ կամ տեսնել»,- ասում է նա:

Այլընտրանքային ֆինանասավորում փնտրե՛ք: Պերես Կոլոմեն ֆինանսավորման միջոցների մի քանի օրինակ բերեց, որոնք նա արդեն օգտագործում է, կամ պատրաստվում է օգտագործել: «Բլոգը ներդրում է: Այսօր միակ տարբերակն է փորձել այն, ինչ հասանելի է: Ես Paypal կոճակ եմ տեղադրել իմ կայքում, և այն իմ ճանապարհորդություններիս մի մասի համար վճարում է: Ես տեղադրել եմ էլեկտրոնային գրքեր և վաճառում եմ դրանք: Շուտով կփորձեմ տեղադրել նաև հոդվածներ՝ էլեկտրոնային գրքերի տեսքով»:

Ստեղծե՛ք ձեր բրենդը: «Բլոգը լրագրողի համար ինքն իր վրա ուշադրություն դարձնելու և իր անունը հանրահայտ դարձնելու միջոց է, որը կարող է անուղղակի եկամուտների աղբյուր հանդիսանալ»,- ասում է Պերես Կոլոմեն: Նա հիմա լրագրություն է դասավանդում, նրան կանչում են դասախոսություններ կարդալու կամ մեկնաբաներլու այս կամ այն իրադարձությունը: Եվ, բացի այդ, նա շահել է 3000 եվրո արժողությամբ մրցանակ:

Փորձե՛ք մուլտիմեդիան և սոցիալական ցանցերը: «Երբեք մի՛ կասկածեք, թե ինչքան շատ բան կարող է «պատմել» մի նկարը կամ տեսանյութը»: Պերես Կոլոմեն ասում է, որ ինքը այդքան էլ հաջողակ լուսանկարիչ չէ, բայց միշտ իր հետ ֆոտոխցիկ է վերցնում: Նա գրանցված է Twitter-ում, բայց պատրաստվում է մնացած սոցիլական ցանցերից էլ օգտվել:

Ուշադրություն դարձրե՛ք թաքնված աշխատանքին: Բլոգը պահանջում է նաև մի ամբողջ աշխատանք, որը չի երևում, բայց ազդեցություն է ունենում վերջնական տեսքի վրա, որը լրագրողի համար կարող է ոչ այնքան հեշտ լինել: Սա ներառում է ձևավորումը, ծրագրավորումը և գովազդը:

Աղբյուրը` IJNet

Հեղինակ` Վալենտինա Ջիմենեզ

Թարգմանությունը` Սաթինե Ապրեսյան, JNews.am 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել