Ուսանողի հայացք

Հոկտեմբեր 29, 2018
Սուրճի և թեյի փառատոն՝ Երևանում
Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում, հոկտեմբերի 19-ին և 20-ին տոնական եռուզեռ էր. գեղեցիկ երաժշտությունը համեմվել էր սուրճի և թեյի բույրով, մարդկանց մեծ հոսքով և երեխաների խինդ ու ծիծաղով։ «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում արդեն երկրորդ անգամ իրականացվող փառատոնը թեյի և սուրճի սիրահարների համար վերածվել էր տոնի։ Փառատոնին ներկայացված էին միջազգային ընկերությունների և... Ավելին
Ապրիլ 8, 2014
«Թմբա-թա» նորարարական երաժշտական խումբը ազգայինի հետքերով
Ազգային երաժշտությունը յուրաքանչյուրիս հարստությունն է, և դրա պահպանումն առանցքային նշանակություն ունի հատկապես մեր օրերում:  Այս գործին  առանձնահատուկ ուշադրությամբ է մոտենում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շուրջ  մեկ տարի  գործող  «Թմբա-թա» նվագախումբը: «Խմբի... Ավելին
Ապրիլ 8, 2014
«Միսս Հայք» գեղեցկության մրցույթի 12 մասնակիցները հիացրին հանդիսատեսին
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` Կոմիտասի անվան կամերային երաժշտության  տան դահլիճում  տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող 16-ից 45 տարեկան կանանց և աղջիկների «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը: Գլխավոր... Ավելին
Մարտ 30, 2014
Ադրենալինն ու ազատության շունչը աերոշուտով թռչելիս
Շաբաթ առավոտյան Նոր Հաճնի թռիչքային հրապարակում էի՝ աերոշուտով թռչելու համար: Միայն այդ մտքից ամբողջ գիշեր անհանգիստ էի, ինչպես դպրոցականներն են լինում էքսկուրսիա գնալուց առաջ: Չնայած անձրևին՝ տրամադրությունս բարձր էր, ոգևորվածությունս՝ անասելի: Կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմն ու հոգատարությունն էլ... Ավելին
Մարտ 24, 2014
Ասեղնագործությամբ հագեցնելով հոգու ծարավը
Նրա սեղանին դրված են ոսկեզօծ թելեր, մետաքս, մատնոց և ասեղներ: Ասեղնագործությունը Անահիտ Կարապետյանի առաքինությունն է: Նրա ստեղծագործություններում կա գույների, տրամադրության, մաքրության և պարզության ներդաշնակություն: Պատրաստում է վարագույրներ, թագեր, վակասներ, արտախուրակներ, գոտիներ, սրբիչներ,... Ավելին
Մարտ 22, 2014
Ծաղիկների երկրորդ կյանքը Նունե Խաչատրյանի աշխատանքներում
Ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի նուրբ ձեռքերում ծաղիկները նոր կյանք և շունչ են ստանում: Նրանք շարունակում են ապրել և հաճույք պատճառել մարդկանց` մեկ այլ ձևի մեջ: Նունե Խաչատրյանը ծնվել է 1967 թ-ին Երևանում: Մանկուց շատ է սիրել ծաղիկներ: «Հայրիկիս հետ շատ եմ չորացրել ծաղկաթերթիկներ. ընթացքում... Ավելին
Մարտ 22, 2014
Ավարտական վկայականը` Օքսֆորդ ընդունվելու երաշխիք
18-ամյա Շուշան Տոնեյանը այն եզակի հաջողակներից է, ով առանց լրացուցիչ քննությունների ընդունվել է աշխարհի առաջատար համալսարաններից մեկը՝ Օքսֆորդի համալսարանը: Օքսֆորդի համալսարանը Շուշանին ընտրել է` հիմնվելով այն փաստի վրա, որ նա «Քվանտ» վարժարանում սովորելու ընթացքում հաջողությամբ անցել է... Ավելին
Մարտ 22, 2014
Արվեստագետ Մելսի համար ծննդավայրի համն ուրիշ է
Փայտագործ Մելս Եղիազարյանի ձեռքերում սովորական փայտի կտորը կարծես դառնում է պոեզիա, երաժշտություն` ստեղծագործություն, որ յուրահատուկ լիցքեր է հաղորդում: «Ավելի քաղցր բան չկա, քան ծառի ճյուղի հետ խոսելը: Ինքը լսում է քեզ ու սկսում աճել ու բերք տալ»,– ասում է Եղիազարյանը, ով ապրում է ստեղծագործողի... Ավելին
Մարտ 21, 2014
Մոլերը «խփում են» տոնավաճառների գործին
Ընդամենը մեկ ու կես տարվա ընթացքում Երևանում իրար հաջորդելով բացվեցին երեք մոլ` առևտրի և ժամանցի մեծ համալիրներ, ուր միատեղված են հայտնի բրենդային հագուստների տաղավարներ, սրճարաններ, կինոսրահ, մանկական խաղահրապարակ և այլ ծառայություններ: Դրանցից վերջինը Պրոսպեկտ մոլն է, որը զբաղեցնում է նախկին փակ... Ավելին
Մարտ 20, 2014
Ռադիոյի հավատարիմ ունկնդիրները
Դժվար է պատկերացնել մի վարորդի, ում մեքենայից ռադիոյի ձայն չհնչի: Նույնը կարելի է ասել պահակների, կոշկակարների, վարսահարդարների, մետրոյի աշխատակիցների մասին: Այս մարդիկ են ռադիոյի հիմնական ու հավատարիմ լսարանը, ովքեր առանց ռադիոյի չեն պատկերացնում իրենց աշխատանքային օրերից որևէ մեկը: Չնայած այն... Ավելին
Մարտ 20, 2014
Պտտելով մանկության հուշերի անիվը
Անցել են այն ժամանակները, երբ երևանյան բակերում մեկ էլ լսվում էր տղաների ղժբժոցը, ու գետնին պտույտներ գործող հոլը` մեկ ոտքի տակ ընկնելով, մեկ ետ քաշվելով, շրջանակում էր մանկության հիշողությունների անիվը: Այդ ժամանակ բոլոր տղաները հոլ ունեին, որովհետև դա սեփական ճարպկությունն ու հնարամտությունը... Ավելին
Syndicate content