Ուսանողի հայացք

Դեկտեմբեր 10, 2011
Courtesy image
Արդեն երրորդ տարին է երիտասարդ լրագրողներ Հասմիկ Բաբայանը և Գոհար Նալբանդյանը Հանրային ռադիոյում վարում են «Մարզական խաչմերուկ» հաղորդումը: Սա Հայաստանում մարզական աշխարհին անդրադարձող եզակի այն հաղորդումներից է, որի հաղորդավարները տղամարդիկ չեն: 23-ամյա Հասմիկն ու նրա հասակակից Գոհարը նաև Panarmenian.net կայքի սպորտի բաժնի պատասխանատուներն են: Գոհարն ու Հասմիկը միասին սովորել են Երևանի պետական... Ավելին
Նոյեմբեր 22, 2011
Սիրո գագաթին. ամուսնու կողքին լինելով` հայ կինը հասավ Արարատ
58-ամյա Գայանե Հովհաննիսյանը վեց տարի առաջ որոշեց նվիրել իրեն լեռնագնացությանը: «Շատ դժվարություններ եմ հաղթահարել, բայց այս տարիքում չէի սպասում լեռնագնացության այսպիսի սիրահար դառնալ: Դեռ դպրոցական տարիքից ծնողներս «բարի նպատակով» ինձ անգամ զրկել էին ֆիզկուլտուրայի դասերից»,- ասում է Գայանեն:... Ավելին
Հոկտեմբեր 4, 2011
Կա՞ մեկը, ով հաճույքով է թերթ կարդում Հայաստանում
Հայերը թերթ կարդալու առանձնապես մեծ սիրահար չեն, հատկապես Հայաստանում և հատկապես հայկական թերթ, ու սա բոլորին է հայտնի: Պատճառը գուցե տեխնոլոգիական առաջընթա՞ցն է: Բա մինչ ա՞յդ: Հիմա է, որ համացանցի առկայության շնորհիվ ցանկացած պահի կարող ես կարդալ քեզ հետաքրքրող թեմաները, մինչդեռ թերթը գնելու... Ավելին
July 21, 2011
Տուրիզմ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ցնցված են և զարմացած
Գերմանացի զբոսաշրջիկ Մաթեուս Գեհրիգի խոսքով Հայաստանում գոյություն ունեն լուրջ պատմամշակութային արժեքներ, որոնք կարող են մեծ ճանաչում բերել Հայաստանին. «Այցելել եմ ձեր հնագույն վանքերն ու եկեղեցիները, բնությունն ուղղակի ապշեցուցիչ է: Պարզապես ցնցված եմ և միաժամանակ զարմացած: Միայն կարիք ունեք... Ավելին
July 16, 2011
100 գունավոր փուչիկ ընտանեկան բռնության դեմ
Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում իր կամքը: Այսպես է բնութագրում ընտանեկան բռնությունը Հայաստանում գործող Կանանց իրավունքների կենտրոնը:... Ավելին
July 10, 2011
Հայկական ֆլեշմոբ դիվիզիան պատրաստ է չնախատեսված հավաքների
Հայաստանում առաջին ֆլեշմոբ կազմակերպելու գաղափարն առաջացավ Երևանի թեյարաններից մեկում նախորդ տարի, երբ երեք ընկերներ Արմենը, Էդուարդը և Վաղինակը երկար քննարկումներից հետո որոշեցին գործի անցնել: «Ֆլեշմոբ մշակույթը PR տեխնոլոգիայի մի ձև է: Արևմուտքում այդ մշակույթը ակտիվ զարգանում է, և մենք էլ... Ավելին
July 9, 2011
Հայաստանը դարձավ սփյուռքի ԶԼՄ-ների նոր սերնդի կրթության դարբնոց
Հուլիսի 16-ին կավարտվի «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագիրը, որը նախաձեռնել էր Սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: Երեքշաբաթյա դասընթացին, որը մեկնարկեց հունիսի 26-ին, մասնակցեցին մինչև 33 տարեկան 19 լրագրողներ` աշխարհի տարբեր երկրների հայկական... Ավելին
July 5, 2011
Տախտակացի´ր, բայց զգուշացի´ր. պլանկինգը Հայաստանում ամրապնդում է հորիզոնական դիրքերը
Այսուհետ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները հնարավորություն ունեն իրենց ուժերը փորձելու Հայաստանում զարգացող մի նոր սպորտաձևում, որը կոչվում է պլանկինգ: Պլանկինգը(planking) թարգմանաբար նշանակում է տախտակացում կամ տախտականալ և այս սպորտաձևի իմաստը կայանում է նրանում, որ մարդը պետք է կարողանա... Ավելին
July 5, 2011
Wi-Fi անիվների վրա. Երևանի տրոլեյբուսները հնարավոր է ապահովվեն ինտերնետով
Քաղաքային ավտոբուսի վարորդ Գևորգ Պողոսյանի աշխատանքային պարտականություններին վերջերս ավելացել է ևս մեկը: Նա ամեն առավոտ ճանապարհ դուրս գալուց առաջ նախ պետք է իր անիվների վրա գտնվող աշխատավայրում ապահովի Wi-Fi` միացնելով ավտոբուսում տեղադրված համապատասխան սարքը: Գևորգը 22 համարի երթուղու այն միակ... Ավելին
July 4, 2011
Գրքապտույտ. Երևանը միացավ BookCrossing հասարակական շարժմանը
21-ամյա Արման Ղազարյանի և նրա հասակակից Ինեսսա Սաղեյանի նախաձեռնությամբ Երևանում սկսում է ակտիվանալ BookCrossing շարժումը: Կասկադի այգում կիրակի կայացավ Հայաստանում առաջին BookCrossing-ը, որի ընթացքում մասնակիցները իրենց հետ բերած գրքերը փոխանակում էին միմյանց հետ: Ընթերցանության նման շարժումը... Ավելին
July 2, 2011
Մետրոյի ուղեվարձը միևնույնն է թանկացավ
Հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձի թանկացման մասին լուրը բողոքի ալիք բարձրացրեց հատկապես ուսանողների շրջանում: Այն օրը, երբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ուղեվարձի կրկնակի թանկացման մասին, «Facebook» սոցիալական ցանցում անմիջապես ստեղծվեց «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնությունը,... Ավելին
Syndicate content