The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՔոփիՓաստ
Փետրվար 28, 2013
Լրատվական «գողոնի» հետքերով. «Հանուն բարեխիղճ լրագրության» խումբը զսպում է անբարեխիղճներին
Սաթինե Ապրեսյան
Ուսանողի հայացք
Image from http://wpmile.com

Լրագրող Հասմիկ Համբարձումյանը գտել է բարեխիղճ լրագրություն ստեղծելու իր եղանակը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացելով «Հանուն բարեխիղճ լրագրության» խումբը: Խումբը ստեղծվեց նախորդ տարվա օգոստոսին և այժմ այն ունի 247 անդամ՝ հիմնականում գործող լրագրողներ, մեդիա փորձագետներ, իրավաբաններ, և կան նաև ուսանողներ, ովքեր ուզում են ուրիշների սխալների վրա փորձ ձեռք բերել:

Հասմիկն աշխատում է Panorama.am լրատվական կայքում և իր գործունեության ընթացքում նկատում է, որ իր գրած հոդվածները հայտնվում են նաև այլ կայքերում` առանց նախնական պայմանավորվածության: «Նյութերը արտատպում էին ու առանց հղման դնում իրենց կայքերում», - ասում է Հասմիկը: Սա էլ պատճառ հանդիսացավ նման խմբի բացման համար, քանի որ նա հասկացավ, որ միայնակ պայքարել նման խնդրի դեմ անզոր էր:

«Ստիպված էի նման խումբ բացել, որ լրագրողների ուշադրությունը գրավելով` լուծումներ գտնենք»,- ասում է Հասմիկը:

Մնում էր նպատակը հստակեցնել. պայքար մի շարք լրատվամիջոցների անբարեխիղճ գործունեության դեմ` հանուն բարեխիղճ լրագրության ձևավորմանը: Այժմ խմբին անդամագրված լրագրողները հայտնաբերելով լրատվական «գողոն» անմիջապես տեղադրում են այս խումբ, փաստարկում սեփական նյութի վրա հղում կատարելով և փորձում են քննարկմանը ներգրավել նաև տվյալ նյութը արտատպած կայքի լրագրողներից:

«Օրինակներ շատ կան, երբ նման քայլի դիմածները արձագանքում են, ներողություն են խնդրում` ավելացնելով հղումը», ասում է Հասմիկը:

«Հանուն բարեխիղճ լրագրության» խումբն այս յոթ ամիսների ընթացքում արդեն հասել է որոշակի հաջողությունների: Ըստ Հասմիկի, նաև այս խմբի ստեղծման շնորհիվ է, որ առցանց լրատվամիջոցներից շատերը պարտադիր պահանջ են դարձրել հղումը սկզբնաղբյուրի վրա:

էթիկայի կանոններից ելնելով Հասմիկը կայքերի անուններ չի նշում, սակայն ասում է, որ գրագողությամբ զբաղվող կայքերը կարծես թե փոխել են իրենց մոտեցումները և նյութ արտատպելիս սկզբնաղբյուրը նշում են:

«Այս խումբը սթափեցնող, զսպող դեր ունի` անբարեխիղճներին դարձնելով բարեխիղճ. մենք կարգի բերեցինք շատ լրատվամիջոցների», - ասում է Հասմիկը:

Ըստ Հասմիկի, խմբին են միացել նաև մի շարք ԶԼՄ-ների խմբագիրներ, որոնք ոչ միշտ էր, որ տեղյակ էին լինում իրենց լրագրողների անբարեխիղճ գործունեությունից:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել