Սթիվ Ջոբսը՝ Apple ընկերության հիմնադիրը, ով սկիզբ դրեց համակարգչային դարաշրջանին և հետագայում իրականացրեց մշակութային փոխակերպում՝ թվայնացնելով երաժշտությունը և ֆիլմերը, մահացել է չորեքշաբթի օրը: Նա 56 տարեկան էր:

Նրա մահվան մասին հայտարարել է Apple ընկերությունը, որը հիմնադրել էր Ջոբսն իր դպրոցական ընկեր Սթիվեն Վոզնիակի հետ 1976 թվականին Կալիֆորնիայի արվարձանային մի ավտոտնակում:

2004 թվականին նա Apple-ի աշխատակազմին հայտնել էր, որ տառապում է քաղծկեղից, իսկ 2008թ-ին ենթարկվել է լյարդի փոխպատվաստման: Այս տարվա օգոստոսին Ջոբսը դուրս է եկել Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից:

«Մենք խորապես ցավում ենք Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Սթիվի խելամտությունը, կիրքը և էներգիան անհամար նորամուծությունների աղբյուր էին, որոնք հարստացրին և բարելավեցին մեր կյանքը: Աշխարհն անհամեմատ լավն է Սթիվի շնորհիվ»:

Աղբյուր: The Associated Press