The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մայիս 28, 2014
ԻԱԿ-ը Դատախազության հայտարարությունը սպառնալիք է համարում ընդդեմ լրագրողների
ԻԱԿ-ը Դատախազության հայտարարությունը սպառնալիք է համարում ընդդեմ լրագրողների

ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 22-ին հայտարարություն է տարածել նախաքննական տվյալների հրապարակման վերաբերյալ, որում, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը:

«Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է. հանգամանքների բերումով նախնական քննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով»,- նշված է հայտարարության մեջ (հայտարարությունն ամբողջությամբ):

Նշված հայտարարության վերաբերյալ մտահոգություն է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` առաջարկելով ՀՀ գլխավոր դատախազությանը վերանայել այն, քանի որ հայտարարությունը հակաիրավական է` խախտում է լրագրողների ազատ արտահայտվելու և հասարակության տեղյակ լինելու իրավունքը:

ԻԱԿ-ը կարծում է, որ ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունն ընկալվում է ոչ թե որպես օրինականության ապահովվմանն ուղղված գործողություն, այլ ուղղակի սպառնալիք ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացմանը (ամբողջական հայտարարությունն այստեղ): 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել