The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Էլ-ուսուցում
Փետրվար 12, 2013
5 խորհուրդ լրատվական կայք ստեղծելու համար
Imige Soruce: http://websitecreationexperts.com/

Լրատվական կայք ստեղծելը թույլ սիրտ ունեցողների համար չէ:

Լրագրող Գլեն Բուրկինսից պահանջվեց անձնական ներդրում, լուրերի շուրջօրյա ստեղծում, գովազդատուների ապահովում և այլն: Իր կայքը` Qcitymetro.com-ը, ծառայում է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի աֆրոամերիկյան համայնքին: Կայքն ունի մոտ 10 անկախ գրող: Կայքը գործի է դրվել 2008 թվականին և 3 տարվա ընթացքում մշտական այցելուների թիվը գերազանցել է 200.000:

Poynter chat-ին տված հարցազրույցում` Բուրկինսը, որն աշխատել է հեղինակավոր թերթերում ավելի քան 2 տասնամյակ, պատմել է թե ինչու և ինչպես է ստեղծել Qcitymetro.com կայքը և ինչ է սովորել այդ տարիներից ի վեր: Բուրկինսի փորձը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց սեփական լրատվական կայքը:

Ահա նրա խորհուրդներից մի քանիսը.

1. Ձեռնամուխ եղի՛ր հաջող մեկնարկին

Եթե կայքի մեկնարկը հաջող չէ, ինչու՞ մարդիկ պետք է կրկին այցելեն այդ կայք: Շուրջ մեկ տարի պահանջվեց մինչև Qcitymetro.com կայքը գործի դրվեց: Այն ներառում էր կայքի ստեղծումը, բիզնես նախագշի պլանավորումը և այլն: Եվ դրա մեծ մասը ինքնաֆինասավորման հաշվին. Բուրկինսը ծախսեց 20.000 դոլար, այնուհետև վերջին 4 տարվա ընթացքում նա ծախսեց ևս 10.000 դոլար և չի բացառվում որ առաջիկայում կրկին գումար է պահանջվելու:

Թեև Qcitymetro.com կայքի պատրաստումը մեծ ծախսեր պահանջեց, սակայն Բուրկինսը նշում է, որ հնարավոր է նվազ ծախսատար տարբերակ ընտրել' օգտվելով անվճար կայքերից, ինչպիսին օրինակ Wordpress հարթակ է:

«Ես ցանկանում էի իմ ընթերցողներին հաճելին մատուցել»,- ասում է Բուրկինսը և ավելացնում, «ես ցանկանում էի մի կայք, որը տպավորություն կստեղծեր, որ այն հենց իրենց համար է»:

2. Թիրա՛խ դարձրու հատուկ լսարանին` լուրերի ինքնատիպ բովանդակությամբ

Նյութի հավասարակշռությունը օրիգինալ և կազմակերպված բովանդակության միջև կախված է կայքից: Իսկ Qcitymetro.com-ի նման կայքերի համար օրիգինալ և տեղական բովանդակության ապահովումը չափազանց կարևոր է:

«Ինչու՞ պետք է այցելեն իմ կայք»,- ասում է Բուրկինսը: «Որպեսզի գտնեն այն, ինչը չեն գտնի այլ կայքերում»:

Ակնարկային նյութերը պետք է ուղղված լինեն թիրախային լսարանի: Qcitymetro.com-ի տիպական ընթերցողը 40-ամյա կին է: Բուրկինսի վերջնական նպատակը թիրախային զանգվածի ընդլայնումն է' կառուցելով փոխկապակցված տեղական կայքերի ցանց, սպասարկելով սևերի տեղական համայնքի տարբեր հատվածներին:

3. Ունեցի՛ր բիզնես նախագիծ

Բուրկինսի բիզնես նախագծի հաջողության բանալին գովազդն է:

«Գովազդից ստացված շահույթով` դու կարող ես զարգացնել բիզնես մոդել»,- ասում է Բուրկինսը:

Սակայն երբ երկու շաբաթաթերթ և մի քանի ամսագիր մրցակցում են Qcitymetro.com կայքի հետ` ընթերցողների, ինչպես նաև գովազդից ստացված շահույթի համար, գովազդներն ապահովելը պահանջում է մեծ ներուժ և հետևողական աշխատանք:

Qcitymetro.com-ը նաև Շառլոտ Օբզերվր-ի (Charlotte Observer) լրատվական գործընկերն է: Երկու կայքերը բաժանում են սահմանափակ քանակությամբ նյութեր` համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

4. Օգտագործի՛ր սոցիալական ցանցերը

«Սոցիալական ցանցերը ահռելի ժամանակ են խլում»,- հառաչում է Բուրկինսը: Բայց դա արդարացված է:

«Երբ սոցիալական ցանցերում նվազեցնում եմ նյութերի տարածման ագրեսիվ ռազմավարությունը, ես տեսնում եմ, որ այցելուների քանակը կտրուկ պակասում է»:

Աստիճանաբար ընթերցողները վեբկայքեր են այցելում սոցիալական ցանցերի միջոցով:

5. Պատրաստ եղի՛ր շատ աշխատել և զոհաբերությունների գնալ

Բուրկինսը այնքան է նվիրված Qcitymetro.com կայքին, որ նույնիսկ չի էլ մտածում իր կայքի խափանման հավանականության մասին:

Մինչ կայքը աշխատում է իր բիզնես նախագծին համապատասխան, Բուրկինսը չի կարող հանգստանալ: Իր գործը պահանջում է մշտական աշխատանք և նոր գաղափարներ:

Ամբողջական հարցազրույցն անգլերենով այստեղ:

Աղբյուրը` IJNet.org

Թարգմանությունը` Մարինե Մելիքսեթյան, JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել