Վրաստան
September 29, 2011
Փոփոխություններ ՊԻԿ հեռուստաընկերությունում
Փոփոխություններ ՊԻԿ հեռուստաընկերությունում

Հոկտեմբերի 1-ից  Կովկասյան առաջին տեղեկատվական (ՊԻԿ) հեռուստաալիքը կգլխավորի Եկատիրինա Կոտրիկաձեն՝ ներկայում լրատվական ծառայության պետը, իսկ գործող գլխավոր տնօրեն Ռոբերտ Պարսոնսը կնշանակվի ՊԻԿ հեռուստաալիքի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

«ՊԻԿ-ում հիմա փոփոխություններ են տեղի ունենում», -  ասել է Զուրաբ Կոդալաշվիլին Media.ge կայքին: Նա դուրս է եկել ՊԻԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնից սեպտեմբերին:

Սեպտեմբերի 12-ին Tabula ամսագիրը տպագրել էր Ռոբերտ Պարսոնսի հարցազրույցը, որտեղ նա նշել էր, որ ՊԻԿ-ը պատրաստվում է միանալ ռուսալեզու Region TV-ի հետ:

«Վրաստանի նման փոքր երկրում երկու ռուսալեզու հեռուստաալիքի կարիք չկա», - ասել էր Պարսոնսն այն ժամանակ: Նա նշել է, որ փոփոխությունները, որոնց մեջ մտնում է նաև երկու ալիքների միացումը, կավարտվի տարվա վերջին:

Աղբյուր: Media.ge

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.