The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Դեկտեմբեր 29, 2010
Video. Խուլ երիտասարդների համար Gmail-ն ու Facebook-ը հասանելի են
Video. Խուլ երիտասարդների  համար Gmail-ն ու Facebook-ը հասանելի են

Այս ամիս «Համացանց. հաղորդակցության հավասար հնարավորություն խուլերի համար» դասընթացի բոլոր 12 խուլ և լսողության խնդիր ունեցող մասնակիցները մեծ ոգևորությամբ սովորեցին` ինչպես ստեղծել սեփական էլ. հասցե և էջ սոցիալական կայքերում: Գործնական աշխատանքների միջոցով նրանցից յուրաքանչյուրը ստեղծեց իր էլ.հասցեն Gmail-ում, անուհետև բացեց անձնական էջը Facebook-ում:

Մասնակիցների նախաձեռնությամբ Facebook-ում ստեղծվեց նաև «Լռության ձայն» խորագրով բաց էջը, որը կներկայացնի Հայաստանում խուլերի համայնքին վերաբերող խնդիրներն ու իրադարձությունները, ինչպես նաև տարբեր միջոցներով հանրության ուշադրությունը կգրավի դեպի խուլերի աշխարհ` նպաստելով հաղորդակցության հավասար հնարավորությունների կայացմանը: Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն այստեղ:

Դասընթացներից մեկի մասին տեսանյութը առանց մեկնաբանությունների: Լսեք նրանց լռության ձայնը:

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

Տեսանյութը` Կարինե Սիմոնյանի

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել