Համաժողովներ
Հոկտեմբեր 17, 2011
Ծաղկաձորում կանցկացվի սոցիալական նորարարության ճամբար
Ծաղկաձորում կանցկացվի սոցիալական նորարարության ճամբար

Հայաստանում առաջին անգամ նոյեմբերի 18-ից 20-ը իրականացվելու է «Սոցիալական նորարարության ճամբար» (Social innovation camp): Այն սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Խնդիրները կարող են վերաբերել առողջապահությանը, կրթությանը, բնապահպանությանը, արդարադատությանը և այլ ոլորտներին:

Ավանդական լուծումները և դրանց իրականացման ավանդական միջոցները համարելով անարդյունավետ` այս սոցիալական ինովացիան խնդիրների լուծման նոր ճանապարհներ է առաջարկում:

Հայաստանում սոցիալական նորարարության ճամբարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` ներկայացնելով սոցիալական ակտուալ խնդիր, որի լուծման համար հնարավոր են վեբ միջոցներ:

Համախմբելով տարբեր գիտելիքների ու տաղանդների տեր մարդկանց՝ ճամբարը տեսական գաղափարը կամ ձևակերպած խնդիրը վերածում է կոնկրետ լուծման և կոնկրետ ծրագրային փաթեթի:

Միջոցառման շրջանակներում նախատեսված են հանդիպում-քննարկումներ Հայաստանի մարզերում և Երևանում:

Հանդիպումների ժամանակացույցին հնարավոր է հետևել http://mardamej.wordpress.com/ կայքում:

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.