Դասընթացներ
Հունիս 5, 2017
Լրագրողներին. սեմինար աշխատանքային իրավունքների հանրայնացում թեմայով
Վերջնաժամկետ՝ 06/15/2017
Լրագրողներին. սեմինար աշխատանքային իրավունքների հանրայնացում թեմայով

«Տեմպուս սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ -ն` Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ hիմնադրամի հետ համագործակցությամբ, շահագրգիռ լրագրողներին հրավիրում է մասնակցել «Աշխատանքային իրավունքների հանրայնացում» թեմայով երկփուլ սեմինարին։ Լրագրողական հոդվածների համար նշված թեմայով լավագույն նախագծերի հեղինակները կպարգեւատրվեն։

Ծրագրի 1-ին փուլում կկազմակերպվի 3-օրյա սեմինար, որի ընթացքում կմատուցվի աշխատանքային իրավունքների վերաբերյալ համառոտ տեսություն, կքննարկվեն ոլորտի առավել սուր հնչեղություն ունեցող հարցերը։ Սեմինարի ընթացքում կստեղծվի առցանց ֆորում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց մտքերը, հրապարակելու թեմատիկ հոդվածներ եւ իրականացնելու փորձի փոխանակում։ 

2-րդ փուլով նախատեսվում է անցկացնել գործնական աշխատանք-մրցույթ, որի շրջանակներում մասնակիցներն իրենց ստացած գիտելիքների հիման վրա պետք է ներկայացնեն աշխատանքային իրավունքի վերաբերյալ նյութերի նախագծեր հետեւյալ ձեւաչափերից որեւէ մեկով՝ հոդված, մուլտիմեդիա պատմություն, հեռուստառեպորտաժ կամ աուդիո պատմություն։ Ժյուրիի կողմից ընտրված երեք լավագույն աշխատանքների հեղինակները կպարգեւատրվեն։ 

Աշխատանքային լեզուն հայերենն է:

Առաջին սեմինարի ժամկետներն են` հունիսի 30-ից հուլիսի 02-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել եւ լրացնել կից հայտը մինչեւ հունիսի 15-ը:
https://docs.google.com/ forms/d/e/ 1FAIpQLSfIucoJvmfVl7tneQHqt mtQqYcAeyDJcFlbhcDpKD4A6cD _9A/viewform?usp=pp_url&entry.1795691812&entry.1722609186&entry.1720252785&entry.1449863982&entry.1242006353&entry.897408924&entry.748679174&entry.1315187002&entry.1177809743&entry.1141168739 

Հայտը ներկայացնողները կստանան իրենց մասնակցությունը հաստատող կամ մերժող տեղեկատվությունը մինչև հունիսի 25-ը՝ էլեկտրոնային նամակի միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091-65-11-22 հեռախոսահամարով:

Աղբյուր՝ ՏԵՄՊՈՒՍ ՀԿ
Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.