The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
September 26, 2011
Վրացի լրագրողները պահանջում են վերադարձնել նախագահի այգում նկարածը
Վրացի լրագրողները պահանջում են վերադարձնել նախագահի այգում նկարածը
Շալվա Ռամիշվիլի

«Maestro TV» հեռուստաընկերության լրագրողները պահանջում են ոստիկանությունից իրենց վերադարձնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Կվարելիում գտնվող խաղողի այգում սեպտեմբերի 25-ին նկարահանած տեսանյութերը:

«Առանց հավատարմագրման» հեռուստաշոուի անձնակազմը՝ հեղինակ Շալվա Ռամիշվիլիի հետ միասին, նկարահանումներ են իրականացրել նախագահին պատկանող տարածքներում, երբ նրանց ձերբակալել են և բռնագրավել նկարահանող սարքավորումները: Շուտով տեխնիկան հետ է վերադարձվել նրանց, սակայն առանց հիշողության քարտերի և բարձրախոսի:

Ինչպես Ռամիշվիլին հայտնում է իր ֆեյսբուքի էջում՝ նա և իր նկարահանող խումբը մտել են նախագահին պատկանող տարածք (որը նա վերջերս է գնել անհատ անձից) առանց որևէ խոչընդոտի՝ չնայած այն փաստին, որ այնտեղ եղել են ոստիկանության աշխատակիցներ:

«Ոչ ոք չհարցրեց, թե ուր եմ գնում: Բոլորը մեզանից փախչում էին, ոստիկանները թաքնվում էին խաղողի այգում: Ես նրանց հարցնում էի՝ ում տունն է սա, նրանք ինձ չէին պատասխանում», - հիշում է Ռամիշվիլին: Ըստ նրա՝ նախագահի այգին դարպաս չուներ:

Ռամիշվիլին պնդում է, որ քիչ անց Կվարելիի ոստիկանապետը քաղաքացիական հագուստով մոտեցել է նրանց և տարել տարածքից դուրս:

«Մի հսկա երիտասարդ հարձակվեց ինձ վրա, ստիպեց նստել իրենց մեքենան՝ խլելով իմ նկարահանող սարքերը: Նրանք տարան ինձ այգու տարածքից դուրս: Մեքենայում ինձ պահեցին մոտ 15 րոպե, հետո հասկացան, թե ինչ հիմար արարք են գործում և բաց թողեցին ինձ: Սարքերի մի մասը նրանք վերադարձրին երկու ժամ անց: Հիշողության քարտերը և բարձրախոսը դեռ նրանց մոտ են», - ասում է Ռամիշվիլին:

Համաձայն Կախեթիի տեղեկատվական կենտրոնի՝ Վրաստանի նախագահի այգում տեղի ունեցածի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Տեղի ոստիկանական բաժանմունքը զերծ է մնում պաշտոնական մեկնաբանություններից:

Աղբյուր: Media.ge

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել