The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
July 17, 2012
Irazek.am ընտրական ուղեցույցում քաղաքացիների հաղորդագրությունների վերլուծություն
Irazek.am ընտրական ուղեցույցում քաղաքացիների հաղորդագրությունների վերլուծություն

2012թ.-ի ապրիլին՝ ՀՀ Ազգային ժոովի ընտրություններին ընդառաջ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն գործարկեց www.irazek.am կայքը, որի հիմնական նպատակն է պարզ, մատչելի լեզվով տրամադրել օգտակար տեղեկություն ընտրողի իրավունքի և ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Կայքն ունի նաև «Պատմիր տեսածդ» բաժինը, որը հնարավորություն է տալիս հաղորդագրություն թողնել համայնքում կամ ընտրատեղամասում ընտրություններին առնչվող իրադարձությունների վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում կայքում գրանցված օգտատերերը պարբերաբար հաղորդագրություններ էին թողնում "Պատմիր տեսածդ" բաժնում, որոնք հիմնականում առնչվում էին ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին եւ անճշտություններին: Այս հաղորդագրությունների միջոցով հնարավոր է որոշակի առումով օբյեկտիվ պատկեր ստանալ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Ուստի, անհրաժեշտ է վերլուծել թողնված հաղորդագրությունները:

Վերլուծություն ըստ հաղորդագրությունների տեսակների

Նախ նշենք, որ հաղորդագրությունների համար կայքում սահմանված են տեսակներ, որոնք մատնանշում են հաղորդագրության բովանդակության մոտավոր բնույթը: Այդ տեսակներն են.

Ընտրակաշառք եւ ճնշումներ,

  • Ընտրացուցակներ,
  • Նախընտրական քարոզչություն,
  • Քվեարկության ընթացակարգի խախտումներ,
  • Քվեարկության օրվա կեղծիքներ,
  • Քվեարկության օրվա հասարակական կարգ,
  • Այլ իրավախախտումներ:

Այսպես, 2012թ.-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Irazek.am կայքում օգտատերերի կողմից ներմուծվել է 171 հաղորդագրություն: Նշենք, որ այս 171 հաղորդագրություններից բացի, առկա են եղել նաեւ հաղորդագրություններ, որոնք չեն հաստատվել կայքում, այն պատճառով, որ տեղեկատվության որեւէ աղբյուր կամ հղում չեն պարունակել:

Կայքի օգտատերերը 171 հաղորդագրությունները ներմուծել են՝ ըստ կայքի դասակարգման տալով հաղորդագրություններին հետեւյալ կարգավիճակները՝

  • Ընտրակաշառք եւ ճնշումներ – 14 հաղորդագություն,
  • Ընտրացուցակներ – 17 հաղորդագրություն,
  • Նախընտրական քարոզչություն – 21 հաղորդագրություն,
  • Քվեարկության ընթացակարգի խախտումներ – 34 հաղորդագրություն,
  • Քվեարկության օրվա կեղծիքներ – 4 հաղորդագրություն,
  • Քվեարկության օրվա հասարակական կարգ – 2 հաղորդագրություն,
  • Այլ իրավախախտումներ – 79 հաղորդագրություն:

Սակայն, ոչ բոլոր դեպքերում է օգտատիրոջ կողմից ընտրված կարգավիճակն ամբողջությամբ բնութագրում հաղորդագրության բովանդակությունը: ԼՀԱ-ի դիտարկմամբ, առավել նպատակահարմար է ըստ ոլորտների հաղորդագրությունները բաժանել հետեւյալ կերպ.

  • Ընտրակաշառք եւ ճնշումներ – 25 հաղորդագություն,
  • Ընտրացուցակներ – 20 հաղորդագրություն,
  • Նախընտրական քարոզչություն – 24 հաղորդագրություն,
  • Քվեարկության ընթացակարգի, հասարակական կարգի հետ կապված խախտումներ, կեղծիքներ – 53 հաղորդագրություն,
  • Այլ իրավախախտումներ – 39 հաղորդագրություն
  • Չեզոք բովանդակությամբ, առավելապես տեղեկատվական – 4 հաղորդագրություն,
  • Դրական բովանդակությամբ, զավեշտալի – 6 հաղորդագրություն:

Այժմ անդրադառնանք յուրաքանչյուր տեսակի հաղորդագրությունների բովանդակությանն առավել մանրամասն:

Ընտրակաշառք եւ ճնշումներ կարգավիճակի տակ հայտնված հաղորդագրությունները գերազանցապես վերաբերում էին կաշառք տալուն կամ առաջարկելուն, քաղաքացիներին համոզելով, հարկադրելով կամ թաքնված սպառնալիքով ընտրելուն պարտավորեցնելուն, նախընտրական հանդիպումներին հարկադրելուն, ինչպես նաեւ լրագրողների կամ վստահված անձանց գործունեությունը խանգարելուն:

Ընտրացուցակներ կարգավիճակի տակ հայտնված հաղորդագրությունները գերազանցապես վերաբերում էին ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը, ընտրացուցակներից ընտրողների անունների բացակայությանը, ընտրացուցակում անունների եւ հասցեների հետ կապված անճշտությունների առկայությանը, ինչպես նաեւ մի դեպքում ընտրացուցակների մատչելիությանը:

Նախընտրական քարոզչություն կարգավիճակի տակ հայտնված հաղորդագրությունները գերազանցապես վերաբերում էին թեկնածուների նախընտրական պաստառների սխալ տեղակայմանը, լռության օրվա խախտումներին, ինչպես նաեւ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դեպքերին, օրինակ՝ պաստառներ պատռելը:

Քվեարկության ընթացակարգի, հասարակական կարգի հետ կապված խախտումներ, կեղծիքներ կարգավիճակի տակ հայտնված հաղորդագրություններն առավելապես վերաբերում են քվեարկության ընթացքում վստահված անձանց բողոքների արձանագրմանը, կնիքներին, բաց քվեարկությանը, ընտրատեղամասի շրջակայքում անձանց կուտակումներին, կրկնակի քվեարկությանը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքում ընտրատեղամասում ծագած վեճերին եւ այլն:

Այլ իրավախախտումներ կարգավիճակի տակ հայտնվել են այն հաղորդագրությունները, որոնք չեն վերաբերում վերոնշյալ տեսակի հաղորդագրություններին, ինչպես նաեւ հաղորդագրություններ, որոնք պարունակում են միանգամից մի քանի կարգավիճակին համապատասխանող բովանդակություն:

Չեզոք բովանդակությամբ են համարվել այն հաղորդագրությունները, որոնք ներկայացնում են տեղեկատվություն տեղի ունեցած դեպքի, փաստի վերաբերյալ' առանց մեկնաբանության: Օրինակ, չեզոք է համարվել irazek.am-ի օգտատերի հաղորդագրությունը Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի համերգի ժամանակ տեղի ունեցած պատահարի վերաբերյալ, կամ հաղորդագրությունները ինքնաբացարկի կամ քվեարկության արդյունքների մասին:

Դրական բովանդակությամբ, զավեշտալի համարված հաղորդագրությունները ներկայացնում են տեղեկատվություն տեղի ունեցած դեպքի, փաստի վերաբերյալ: Սակայն, այս դեպքում հաղորդագրության բովանդակությունն ունի ոչ այնքան տեղեկատվական, որքան հատուկ տվյալ երեւույթի վրա ուշադրություն բեւեռելու նպատակ: Օրինակ, դրական բովանդակությամբ, զավեշտալի է համարվել Չակ Նորիսին ընտրելու կապակցությամբ ֆլեշ-մոբի մասին հաղորդագրությունը, հաղորդագրությունն այն մասին, որ ընտրողներից մեկը քվեարկել է իր կողմից քվեաթերթիկում ավելացված «Եկածիրինա»-ի օգտին, կամ քվեարկության ժամանակ ծրարի մեջ 10.000 դրամ դրած եւ քվեաթերթիկի վրա "Բկներիդ կանգնի" գրած ընտրողի մասին հաղորդագրությունը:

Ըստ irazek.am-ի օգտատերերի դասակարգման` ամենաշատը «Այլ իրավախախտումներ»-ի մասին պատմող հաղորդագրություններն են, իսկ ամենաքիչը' քվեարկության օրը հասարակական կարգի խախտման մասին պատմող հաղորդագրությունները:

Ըստ ԼՀԱ-ի դիտարկման' ամենաշատը քվեարկության ընթացակարգի, հասարակական կարգի հետ կապված խախտումների, կեղծիքների մասին պատմող հաղորդագրություններն են, իսկ "Այլ իրավախախտումներ"-ը երկրորդն են: ԼՀԱ-ի դասակարգմամբ ամենաքիչը Չեզոք բովանդակությամբ, առավելապես տեղեկատվական հաղորդագրություններն են:

Վերլուծություն ըստ խախտումների տեղի

Irazek.am-ում ներմուծված հաղորդագրությունների վերլուծությունը հնարավորություն տվեց պարզել, թե որ տարածքում (մարզ) կամ ընտրատարածքում է առավելապես շատ խախտումներ եղել, որում՝ քիչ: Նշենք, որ ԼՀԱ-ը չի ընտրել կայքի օգտատերերին: Կայքում գրանցվելու եւ հաղորդագրություն թողնելու հնարավորություն ուներ յուրաքանչյուրը: Ուստի, հնարավոր է, որ մի տարածքի բնակիչներից մի քանիսը լինեն Irazek.am-ի օգտատեր եւ թողնեն հաղորդագրություն, իսկ մեկ այլ տարածքի բնակիչ առհասարակ գրանցված չլինի կայքում: Սա կարող է որոշակիորեն անդրադառնալ այս կամ այն տարածքում արձանագտրված խախտումների քանակի վրա, սակայն ոչ էականորեն, քանի որ հաղորդագրությունների մեծ մասը հղումներով են՝ տեղեկություններ են վերցված համացանցից կամ տեղեկատվության այլ աղբյուրներից, ուստի օգտատերի բնակության կամ գտնվելու վայրը հիմնականում այնքան էլ կարեւոր չի եղել:

Խախտումների մասին հաղորդագրություններն ըստ դրանց վայրի վերլուծելիս հաշվի կառնենք ինչպես հաղորդագրությունում նկարագրված իրադարձության տարածքը (մարզ), այնպես էլ ընտրատարածքը:

Հաղորդագրություներ մարզերից եւ Երեւանից

Irazek.am կայքում ներմուծված հաղորդագրությունները հիմնականում վերաբերել են մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած դեպքերին: Կայքում գրանցված 171 հաղորդագրություններից 83-ը Երեւանում տեղի ունեցած ընտրական իրադարձությունների վերաբերյալ է: Ստացվում է, որ ընտրական գործընթացի ընթացքում ամենաշատ խախտումները տեղի են ունեցել Երեւանում: Երեւանին հաջորդում են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերը՝ համապատասխանաբար 17 եւ 16 հաղորդագրություններով:

Ամենաքիչը ներմուծվել են հաղորդագրություններ Տավուշի մարզում տեղի ունեցած ընտրական դեպքերի վերաբերյալ՝ 1 հաղորդագրություն: Ամենաքիչ հաղորդագրություններով Տավուշին հաջորդում են Արագածոտնի, Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզերը՝ 2-ական հաղորդագրություն այս մարզերում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ:

Հաղորդագրությունների բաշխվածությունն ըստ Երեւան քաղաքի եւ մարզերի ներկայացնենք ստորեւ.

  • Երեւան – 83 հաղորդագրություն,
  • Արագածոտն – 2 հաղորդագրություն,
  • Արարատ – 5 հաղորդագրություն,
  • Արմավիր – 2 հաղորդագրություն,
  • Գեղարքունիք – 16 հաղորդագրություն,
  • Կոտայք – 5 հաղորդագրություն,
  • Լոռի – 12 հաղորդագրություն,
  • Շիրակ – 17 հաղորդագրություն,
  • Սյունքի – 13 հաղորդագրություն,
  • Վայոց Ձոր – 2 հաղորդագրություն,
  • Տավուշ – 1 հաղորդագրություն:

Եվս 13 հաղորդագրություն կրել են ընդհանուր եւ/կամ տեղեկատվական բնույթ եւ չեն վերաբերել որեւէ կոնկրետ մարզի:

Հաղորդագրություններ ընտրատարածքներից

Ինչպես նշվեց, irazek.am-ում տեղադրված հաղորդագրությունների վերլուծությունը հնարավորություն է տվել նաեւ պարզել հաղորդագրությունների բաշխվածությունը ըստ ընտրատարածքների, վերհանել, թե որ ընտրատարածքից է ամենաշատը ստացվել հաղորդագրություն ընտրական իրավունքի կամ ընտրությունների կարգի խախտման վերաբերյալ:

Այսպես, ամենաշատ հաղորդագրությունները ստացվել են թիվ 7 ընտրատարածքից՝ 18 հաղորդագրություն: Այս ընտրատարածքին հաջորդում են թիվ 6, թիվ 11, թիվ 22 եւ թիվ 34 ընտրատարածքները՝ 9-ական հաղորդագրություն յուրաքանչյուրից:

Հաղորդագրություններ ընդհանրապես չեն ստացվել թիվ 14, թիվ 20, թիվ 21, թիվ 27, թիվ 36 եւ թիվ 40 ընտրատարածքներից: Իսկ թիվ 18, թիվ 26, թիվ 28, թիվ 29, թիվ 35 եւ թիվ 41 ընտրատարածքներից ստացվել է 1-ական հաղորդագրություն:

Հաղորդագրությունների բաշխվածությունն ընստ ընտրատարածքների ներկայացնենք ստորեւ.

  • Թիվ 1 ընտրատարածք – 5 հաղորդագրություն,
  • Թիվ 2 ընտրատարածք – 3 հաղորդագրություն,
  • Թիվ 3 ընտրատարածք – 5 հաղորդագրություն,
  • Թիվ 4 ընտրատարածք – 8 հաղորդագրություն,
  • Թիվ 5 ընտրատարածք – 5 հաղորդագրություն,
  • Թիվ 6 ընտրատարածք – 9 հաղորդագրություն,
  • Թիվ 7 ընտրատարածք – 18 հաղորդագրություն,
  • Թիվ 8 ընտրատարածք – 7 հաղորդագրություն,
  • Թիվ 9 ընտրատարածք – 5 հաղորդագրություն,
  • Թիվ 10 ընտրատարածք – 2 հաղորդագրություն,
  • Թիվ 11 ընտրատարածք – 9 հաղորդագրություն,
  • Թիվ 12 ընտրատարածք – 5 հաղորդագրություն,
  • Թիվ 13 ընտրատարածք – 3 հաղորդագրություն,
  • Թիվ 14 ընտրատարածք – 0 հաղորդագրություն,
  • Թիվ 15 ընտրատարածք – 2 հաղորդագրություն,
  • Թիվ 16 ընտրատարածք – 2 հաղորդագրություն,
  • Թիվ 17 ընտրատարածք – 2 հաղորդագրություն,
  • Թիվ 18 ընտրատարածք – 1 հաղորդագրություն,
  • Թիվ 19 ընտրատարածք – 2 հաղորդագրություն,
  • Թիվ 20 ընտրատարածք – 0 հաղորդագրություն,
  • Թիվ 21 ընտրատարածք – 0 հաղորդագրություն,
  • Թիվ 22 ընտրատարածք – 9 հաղորդագրություն,
  • Թիվ 23 ընտրատարածք – 3 հաղորդագրություն,
  • Թիվ 24 ընտրատարածք – 4 հաղորդագրություն,
  • Թիվ 25 ընտրատարածք – 3 հաղորդագրություն,
  • Թիվ 26 ընտրատարածք – 1 հաղորդագրություն,
  • Թիվ 27 ընտրատարածք – 0 հաղորդագրություն,
  • Թիվ 28 ընտրատարածք – 1 հաղորդագրություն,
  • Թիվ 29 ընտրատարածք – 1 հաղորդագրություն,
  • Թիվ 30 ընտրատարածք – 3 հաղորդագրություն,
  • Թիվ 31 ընտրատարածք – 6 հաղորդագրություն,
  • Թիվ 32 ընտրատարածք – 2 հաղորդագրություն,
  • Թիվ 33 ընտրատարածք – 7 հաղորդագրություն,
  • Թիվ 34 ընտրատարածք – 9 հաղորդագրություն,
  • Թիվ 35 ընտրատարածք – 1 հաղորդագրություն,
  • Թիվ 36 ընտրատարածք – 0 հաղորդագրություն,
  • Թիվ 37 ընտրատարածք – 7 հաղորդագրություն,
  • Թիվ 38 ընտրատարածք – 6 հաղորդագրություն,
  • Թիվ 39 ընտրատարածք – 2 հաղորդագրություն,
  • Թիվ 40 ընտրատարածք – 0 հաղորդագրություն,
  • Թիվ 41 ընտրատարածք – 1 հաղորդագրություն:

Ինչպես նշվեց, 13 հաղորդագրություն կրել են ընդհանուր եւ/կամ տեղեկատվական բնույթ: Ուստի, կոնկրետ ընտրատարածքների նույնպես դրանք չեն վերաբերել եւ այս դեպքում եւս չեն հաշվվել: 

Ուսումնասիրությունը պատրաստեց ԼՀԱ իրավաբան, Գևորգ Հայրապետյանը

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել