Սեմինարներ
Հոկտեմբեր 24, 2011
«Փախստականների իրավունքները» թեմայով դասընթաց լրագրող ուսանողների համար
Վերջնաժամկետ՝ 11/10/2011
«Փախստականների իրավունքները» թեմայով դասընթաց լրագրող ուսանողների համար

Մարդու իրավունքների հայկական դպրոցը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 24-ից 26-ը նույն համալսարանում կազմակերպում է «Փախստականների իրավունքները» թեմայով եռօրյա դասընթաց ՀՀ ԲՈւՀ-երի լրագրողական ֆակուլտետների (բաժինների) ավարտական կուրսերի ուսանողների համար:

Դասընթացի նպատակը ապագա լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացումն է Մարդու իրավունքների և մասնավորապես փախստականների իրավունքների ոլորտում տեսական գիտելիքների ու իրազեկվածության բարելավման միջոցով:

Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով:

Դիմել կարող են ՀՀ ԲՈւՀ-երի լրագրողական ֆակուլտետների (բաժինների) ավարտական կուրսերի ուսանողները: Այլ մարզերից, բնակավայրերից հրավիրված ուսանողների ճանապարհածախսը կհատուցվի ըստ ներկայացված ուղեկտրոնների: Դասընթացին ամբողջությամբ մասնակցած ուսանողներին կհանձնվեն համապատասխան վկայականներ:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

- Պատշաճ լրացված դիմում-հար­ցաթեր­թիկ

- Ինքնակենսագրություն (CV)

- Մեկ լուսանկա­ր

- Ուսումնական հաստատության կամ ֆակուլտետի (բաժնի) ղեկավարի հարցաթերթիկ - երաշխավորագիր: 

Դիմում-հարցաթերթիկի և հարցաթերթիկ-երաշխավորագրի ձևերը կարելի է ստանալ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) գրասենյակից կամ www.acrpc.am կայք էջից:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել ոչ ուշ, քան մինչև 2011թ. նոյեմբերի 10-ը, հետևյալ հասցեով՝

Հայաստանի Հանրապետություն, ք. Վանաձոր, Շիրակացու I նրբանցք, թիվ 2 կամ էլ.փոստով՝ acrpc@acrpc.am 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (322) 22967(055)150575 կամ գրել Էլ.փոստով՝  acrpc@acrpc.am:

Աղբյուր` Acrpc.am


Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.