The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Հունիս 5, 2019
Ոչ թափանցիկ և մանիպուլիատիվ գործունեության վտանգները մեդիա ոլորտում
Ոչ թափանցիկ և մանիպուլիատիվ գործունեության վտանգները մեդիա ոլորտում

Հունիսի 4-ին «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ն կազմակերպել էր «Ոչ թափանցիկ և մանիպուլիատիվ գործունեության վտանգները մեդիա ոլորտում» թեմայով հանրային քննարկում: Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ՝ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

«Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը կարևորեց նմանօրինակ հանդիպումները, նշելով, որ դրանք արդյունավետ են՝ կարևոր հարցեր և խնդիրներ բարձրաձայնելու տեսանկյունից:

10 հասարակական կազմակերպություններից բաղկացած կոալիցիայի անդամ է նաև «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, որի նախագահ Սուրեն Դեհերյանը ևս կարևորեց նման հանրային քննարկումների անցկացումը: 

382 «Կոալիցիայի շրջանակներում մեդիա ոլորտին առնչվող քննարկման առաջարկը չափազանց ողջունելի է, քանի որ առիթ ստեղծվեց բարձրաձայնելու ոլորտում առկա առաջնային խնդիրները և քննարկման ընթացքում լսելու մասնակիցների տեսակետներն ու առաջարկությունները»,- ասում է Դեհերյանը:

Խոսելով նոր մարտահրավերների, մամուլի անսահման ազատության և մանիպուլիատիվ գործողությունների մասին, Դեհերյանը մասնավորապես նշեց, որ այսօր բազմաթիվ են տեղեկատվական հարթակներ, որոնք անտեսելով լրագրողական բոլոր նորմերն ու կանոնները, ուղղակիորեն զբաղված են դաշտում ապատեղեկատվություն տարածելով:

«Լրագրողական համայնքը, որը տարիներ շարունակ հավատարիմ է եղել իր որդեգրած սկզբունքներին, չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակին»,- նշեց Դեհերյանը և հավելեց. «Հասարակությունն այսօր լրատվական կեղծ հոսքերի  զոհ է դարձել, որը ձևավորվում է նմանատիպ հարթակների կողմից»։

Միջոցառման մյուս բանախոս լրագրող, մեդիա փորձագետ Հարություն Ծատրյանը կարծում է, որ դաշտում առկա է մեդիա էթիկայի և փաստերի ստուգման հետ կապված խնդիր, այլ կերպ ասած՝ ոլորտում մեկուսացված իրավիճակ է տիրում:

«Հայաստանի մեդիա ոլորտում առաջին տեղում օպերատիվությունն է, առաջին ձեռքից ինֆորմացիայի արագ փոխանցումը լսարանին: Իսկ մեդիա էթիկան երկրորդ պլան է մղված: Դա կապված է՝ լրատվականներում լավ և փորձառու մասնագետների պակասից, որոնք փաստեր ստուգելու հմտություններ կունենային»,- ասում է Ծատրյանը: 

Խնդիրների քննարկման ընթացքում մասնակիցները հանդես եկան հետևյալ առաջարկներով.

  • Նպաստել ԶԼՄ-ների սեփականատերերի և խմբագրակազմի մասին բաց տեղեկատվության հասանելիությանը

  • Աջակցել լրագրողների մասնագիտական պատրաստվածության ապահովմանը

  • Նպաստել հետաքննական լրագրության զարգացմանը

  • Լրատվամիջոցներում ձևավորել փաստերի ստուգման մշակույթ

  • Նպաստել հավաստի և որակյալ տեղեկատվություն մատուցող լրատվամիջոցների հզորացմանը

 

Աղբյուրը՝ ԼՀԱ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել