The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Հունիս 23, 2014
Քաղհասարակության անդամները մասնագիտացան համացանցն անվտանգ կիրառելու հարցում
Քաղհասարակության անդամները մասնագիտացան համացանցն անվտանգ կիրառելու հարցում

«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպության կողմից անցկացված «Ցանցային իրավունք և անվտանգություն» թեմայով եռօրյա դասընթացն ամփոփվել է հունիսի 22-ին:

Այն մաս է կազմում «Ազատ, վստահելի և անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» խորագրով ծրագրի, որի ֆինանսական աջակիցներն են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը:

«Դասընթացը հատուկ նախատեսված էր ՀԿ-ների ՏՏ մասնագետների և հանրային կապերի պատասխանատուների համար` նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների ցանցային անվտանգության մասով գրագիտության մակարդակը: Մասնակիցները ստացան գիտելիքներ, որոնք կկիրառեն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում` ՀԿ-ների էլեկտրոնային տեղեկատվության ստացման, պահպանման և տարածման հարցում իրականացնելով գրագետ ռազմավարություն»,- նշել է ԼՀԱ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը:

Դասընթացի մեկնարկի կապակցությամբ իր ողջույնի խոսքն էր հղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, որում մասնավորապես նշված էր. «Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՀԿ տարածքի այլ երկրներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների համար կարևոր է նոր մեդիա տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրում ունենալ սոցիալական զարգացման գործում: Քանի որ նոր մեդիա տեխնոլոգիաները շարունակում են արագորեն զարգանալ, ուրախ եմ աջակցելու այս դասընթացի կազմակերպմանը, որտեղ լրագրողները, բլոգերները, քաղհասարակության ակտիվիստները և փորձագետները համախմբվել են ներկայացնելու քաղաքացիական ներգրավվածությանը խթանող իրենց փորձը»:

223 Դասընթացավարներ իրավաբան Արա Ղազարյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը և մեդիափորձագետ Սուրեն Դեհերյանն անդրադարձել են կիբերտարածության իրավական կարգավորմանն ու ցանցային անվտանգության հիմունքներին, ՀԿ-ների գործունեության ընթացքում տեղեկատվական հոսքերի գրագետ օգտագործմանը, ցանցում խոսքի ազատության սահմաններին և այլ հարցերի:

Դեհերյանի խոսքով` դասընթացի ընթացքում մասնակիցների բարձրացրած հարցերի առատությունից, թեմաների նկատմամբ ունեցած հետաքրքրությունից կարելի է փաստել, որ ցանցային իրավունքին և անվտանգությանը վերաբերող թեմաներն արդեն ակտուալ են դարձել նաև Հայաստանում այն իմաստով, որ մասնակիցները բերում էին իրենց անմիջականորեն առնչված կոնկրետ օրինակներ:

Մասնակիցները գոհունակություն են հայտնել դասընթացի կազմակերպման համար և կարևորել նմանատիպ դասընթացների շարունակականությունը:

Էլվիրա Մելիքսեթյանը, ով համակարգում է Կանանց ռեսուրսային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը, նշել է, որ դասընթացի ընթացքում քննարկված բոլոր թեմաներն էլ կարևոր և հետաքրքիր էին: «Ինձ համար հատկապես կարևոր էր համացանցում խոսքի ազատության իրավական կարգավորմանը վերաբերող քննարկումները, որից ստացված գիտելիքները կարելի է կիրառել պրակտիկ գործունեության ընթացքում` իրավունքի ոտնահարման պարագայում»,- ասել է Մելիքսեթյանը:

226

Հայաստանի գործատուների հանրապետական միության ծրագրերի համակարգող, գլխավոր փորձագետ Գագիկ Սարգսյանը կարևորել է դասընթացի անցկացումը` նշելով, որ փորձագետները շատ բարձր մակարդակով և հանգամանալից մատուցել են ներկայացված թեմաները:

«Համացանցից օգտվելու իրավական կողմերը շատ վատ է լուսաաբանվում մեր մամուլում, և դրա մասին մենք շատ քիչ ենք տեղեկացված. կարծում եմ` յուրաքանչյուրս կփորձենք այս դասընթացի մի փոքրիկ մասնիկը տանել մեր կազմակերպություն, որը կօգնի համացանցում առավել մասնագիտացված գործունեություն իրականացնել»,- շեշտել է Սարգսյանը:  

«Ցականում եմ, որ նմանատիպ դասընթացներ շատ ավելի հաճախ կազմակերպվեն, և եթե կարող եմ փոքրիկ առաջարկ անեմ. կիրառական մասի վրա կարելի է ավելի մեծ ուշադրություն դարձնել, իհարկե, հասկանալի է, որ կազմակերպիչները ժամանակի սահմանափակության պատճառով ի վիճակի չէին դա անել»,- շեշտել է Սարգսյանը:  

Բացի թեմատիկ դասընթացների շարքից, ԼՀԱ-ի մշակած «Ազատ, վստահելի և անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» խորագրով ծրագրի շրջանակներում, կազմակերպության կայքում ստեղծվել է «Համացանց և Իրավունք» հատուկ խորագիրը, որում տեղ գտած նյութերի միջոցով ԼՀԱ-ն նպատակ ունի աջակցել օգտատերերի ցանցային գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև համացանցի արդյունավետ և անվտանգ կիրառությանը: Նույն խորագրի ներքո նախատեսվում է հրատարակել նյութերի ժողովածու, որին մաս կկազմի նաև քաղհասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում կատարված ինտերնետ գրագիտությանը և կիբերանվտանգությանը վերաբերող հարցման արդյունքերը:

Աղբյուր` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել