Սեմինարներ
Դեկտեմբեր 7, 2011
Մամուլի համաշխարհային ինստիտուտի կողմից առաջարկվող կրթաթոշակ
Վերջնաժամկետ՝ 01/31/2012
Մամուլի համաշխարհային ինստիտուտի կողմից առաջարկվող կրթաթոշակ
findyourscholarship.blogspot.com

Մամուլի համաշխարհային ինստիտուտն (ՄՀԻ) առաջարկում է չորսամսյա կրթաթոշակ Միացյալ Նահանգներից դուրս բնակվող փորձառու լրագրողների համար` բարելավելու նրանց պատկերացումները ամերիկյան լրագրության վերաբերյալ:

Ծրագրի նպատակն է բացահայտել ամերիկյան մամուլի աշխատանքային պայմանները: Մասնակիցները պետք է լուսաբանեն մի շարք սոցիալական թեմաներ` տեսնելու, թե ինչպես են ԱՄՆ հաստատություններն արձագանքում սոցիալական տարբեր խնդիրների: ՄՀԻ-ը հույս ունի նպաստել միջազգային լրագրողների կողմից Միացյալ Նահանգների վերաբերյալ ճշգրիտ լուսաբանումներին:

Դիմորդները պետք է ունենան լիդերության ընդգծված ներուժ, լուրերի լուսաբանման հնգամյա փորձ և տիրապետեն սահուն անգլերենի: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2012 թ-ի հունվարի 31-ն է:

ՄՀԻ-ը մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է մի շարք հիմնադրամների, ԶԼՄ հաստատությունների և բազմազգ կորպորացիաների կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար, սեղմեք այստեղ:

Աղբյուր` IJNet

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.