The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Դեկտեմբեր 20, 2011
Վրացական մամուլը դիմում է նախագահին
պատկերը` Media.ge-ի

«Նախագահ Սահակաշվիլի, մի' սպանեք մամուլին»: Այս գրությունը կարելի է տեսնել դեկտեմբերի 19-ին լույս տեսած գրեթե բոլոր թերթերի առաջին էջերին: «KvirisPalitra», «Rezonansi», «Asaval-Dasavali», «Versia», «AkhaliTaoba», «Kronika» թերթերը նախագահին դիմել են վրացերեն և անգլերեն լեզուներով: Այս համատեղ ակցիայով նրանք բողոքարկել են Թբիլիսիի փողոցներից թերթի կրպակների ապամոնտաժման դեմ: Լրագրողները կրպակների հանումը բնորոշել են որպես տպագիր մամուլի դեմ գործադրվող ճնշում և պահանջել դադարեցնել այն:

«Սա անամոթություն է: Այս իրավիճակի պատճառը քաղաքական ճգնաժամն է, որի առջև կանգնած է կառավարությունը: Նման ագրեսիվ հարձակում անկախ ԶԼՄ-ների դեմ երբեք չի իրականացվել, և այն ուղղակիորեն կապված է առաջիկա ընտրությունների հետ», - ասում է «Rezonansi» թերթի խմբագիր Լաշա Թուգուշին «KvirisPalitra»-ին տված հարցազրույցում: Հոդվածի հեղինակը պնդում է, որ կրպակների ապամոնտաժում նախատեսվում է նաև երկրի այլ քաղաքներում ու շրջաններում»:

«1000 կրպակ» ծրագրի շրջանակներում անցկացվող կրպակների տարածքի հաջորդ աճուրդը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 28-ին և հունվարի 4-ին: Նոյեմբերի 26-ից սկսած` Վերահսկողության ծառայությունը Թբիլիսիում ապամոնտաժել է մամուլի իրացման ավելի քան 40 կրպակ: Հանված կրպակները ձեռք են բերել «Planeta Forte», «Matsne» և «Elva Service» ընկերությունները, որոնք, ըստ «Rezonansi» թերթի տվյալների գտնվում են սնանկացման եզրին: 

Աղբյուր` Media.ge

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել