The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Դասընթացներ
July 27, 2018
Ատելության խոսքի նվազեցման թեմայով դասընթաց լրագրողների համար
Վերջնաժամկետ՝ 08/10/2018
Տարածաշրջան/պետություն՝ Հայաստան
Ատելության խոսքի նվազեցման թեմայով դասընթաց լրագրողների համար

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար սեպտեմբերի 6-8-ը կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով.

  • Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
  • Փաստերի ստուգման, տվյալների լրագրության և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը

Դասընթացից հետո մասնակիցների շրջանում կկազմակերպվի փոքր դրամաշնորհներ հայաստանյան ներկա համատեքստում սուր թեմաներով լուսաբանումներ թողարկելու համար` դասընթացից ստացած հմտություններն ու քաղած դասերը կիրառելով։

Դասընթացը տեղի կունենա Երևանից դուրս։ Բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգա «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ը։

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) pin.journalists@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի աշխատավայրի մասին, դիմողի կողմից պատրաստվող նյութերի թեմաների հակիրճ նկարագրություն-առաջարկը, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։

Թերի հայտերը չեն դիտարկվի։ Խնդրում ենք Ձեր դիմումը ուղարկել անգլերենով կամ ռուսերենով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի օգոստոսի 10-ն է։ Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2018թ-ի օգոստոսի 15-ը։

Աղբյուրը՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել