Մրցանակներ
Հոկտեմբեր 31, 2011
Ֆոտոլրագրության մրցույթ 10 000 եվրո գլխավոր մրցանակով
Վերջնաժամկետ՝ 11/10/2011
Ֆոտոլրագրության մրցույթ 10 000 եվրո գլխավոր մրցանակով

Աշխարհի բոլոր ֆոտոլրագրողները կարող են մասնակցել մրցույթին, որի գլխավոր մրցանակը 10 000 եվրո է:

Լուկաս Դոլեգայի անվան մրցանակը կտրվի այն ֆոտոլրագրողին, ով հաճախ է աշխատում վտանգավոր և դժվար պայմաններում՝ ցուցաբերելով նվիրվածություն ժողովրդավարության և տեղեկատվության ազատության գաղափարների նկատմամբ:

Մասնակիցները պետք է ներկայացնեն 10-20 լուսանկար, որոնցում պատկերված հակամարտությունը, հեղափոխությունը կամ բնական աղետը մեծ ազդեցություն են ունեցել բնակչության և հասարակության վրա:

Nikon-ի կողմից տրամադրվող գումարից բացի, հաղթողը հնարավորություն կստանա նաև ցուցադրել իր աշխատանքները Փարիզում, իսկ լուսանկարները կտպագրվեն Լրագրողներ առանց սահմանների ալբոմումPolka Magazine-ը ևս կհրապարակի հաղթողի ռեպորտաժը:

Մասնակիցները կարող են ներկայացնել մի քանի ֆոտոռեպորտաժ, սակայն բոլորն էլ պետք է լուսանկարված լինեն 2011 թվականի ընթացքում:

Աշխատանքների ընդունման վարջնաժամկետը նոյեմբերի 10-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

 

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.