Մրցանակներ
Դեկտեմբեր 7, 2011
Մեկնարկում է World Press Photo մրցույթը
Վերջնաժամկետ՝ 01/06/2012
Մրցույթին իրենց աշխատանքները կարող են ներկայացնել ֆոտոլրագրողներն ու պրոֆեսիոնալ լուսանկարիչները:
World Press Photo մրցույթին հնարավոր է ներկայացնել լուսանկարներ կամ ֆոտո պատմություններ հետևյալ կատեգորիաներում` լուրեր, մարդիկ, սպորտ, ժամանակակից խնդիրներ, առօրյա կյանք, արվեստ և ժամանց, բնություն և այլն:
Մրցույթի հաղթող լուսանկարները կցուցադրվեն 45 երկրներում, կտպվեն 7 լեզուներով հրատարակվող տարեգրքում և կտարածվեն աշխարհով մեկ:
Ներկայացվող բոլոր աշխատանքները պետք է լուսանկարված կամ հրատարակված լինեն 2011թ-ին:
Գրանցման վերջնաժամկետը հունվարի 6-ն է, իսկ աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը` հունվարի 12-ը:
Մանրամասն տեղեկությունների համար սեղմել այստեղ:
Աղբյուր` IJNet
Թեմատիկ նյութեր
Հավելված














Մեկնաբանություններ
Մեկնաբանել