Սեմինարներ
Փետրվար 15, 2012
Պատրիկ Սադերլենդի վավերագրական լուսանկարչության դասընթաց

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտ հիմնադրամը և Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամը կազմակերպում են լուսանկարչության դասընթաց, որը կվարի բրիտանացի լուսանկարիչ Պատրիկ Սադերլենդը, ով Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի ֆոտոլրագրության դասախոս է:

Սեմինարի տևողությունը` 12-16 մարտի, 2012թ.

Դիմումների վերջնաժամկետ` 27 փետրվարի, 2012թ.

Մասնակիցների թիվը` 15-18

Հաջողակ մասնակիցներին կտրվեն վկայականներ, դասընթացներին արված լավագույն լուսանկարները 2012թ-ի ընթացքում կցուցադրվեն Հայաստանի բազմաթիվ հասարակական վայրերում:

Մասնակցության պայմաններ` վավերագրական լուսանկարչության կամ ֆոտոլրագրության պորտֆոլիո (աշխատանքի փորձը այս ոլորտներում առավելություն է), պատրաստակամություն սեմինարին մասնակցելու ամբողջ 5 օրվա ընթացքում. հնարավոր է մինչև ուշ երեկո: Կտրամադրվի հետևողական թարգմանություն, սակայն անգլերենի գերազանց իմացությունն առավելություն է: 

Սարքավորումների պահանջներ` թվային տեսախցիկ, լինզաներ և ֆլեշ:

Հայտի փաթեթը` մոտիվացիոն նամակ (կես էջ), CV կամ ինքնակենսագրություն, հղումներ հրապարակված աշխատանքներին, եթե այդպիսինները կան: Խնդրում ենք նշել օգտագործվող թվային տեսախցիկի ապրանքանիշը:

Ուղարկեք Ձեր հայտը contact@c-i.am էլեկտրոնային հասցեին, թեմայի տողում նշեք “Application for Documentary Photography Workshop”:

Անցկացման վայրը` Կովկասի ինստիտուտ, գլխավոր սրահ, առավոտյան 10:00-ից մինչև 18:00-ն (հնարավոր է նաև ավելի ուշ), ճաշի համար ընդմիջում, ուտելիքը չի տրամադրվում:

Աղբյուր` Բրիտանական խորհուրդ

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.