Վրաստան
September 13, 2011
Ռոբերտ Պարսոնսը գիտի վրացական մեդիայի գլխավոր խնդիրը
Ռոբերտ Պարսոնսը գիտի վրացական մեդիայի գլխավոր խնդիրը

«Առաջին կովկասյան տեղեկատվական» (ՊԻԿ) ռուսալեզու հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոբերտ Պարսոնսը «Տաբուլա» ամսագրի հետ հարցազրույցում նշել է, որ վրացական մեդիայի գլխավոր խնդիրը հասարակության բևեռականացումն է: Ըստ Պարսոնսի՝ վրացական լրատվամիջոցները կա՛մ իշխանամետ են, կա՛մ հակակառավարական:

«Բոլորը շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում «Ռուսթավի 2-ում», «Մաեստրոյում» կամ «Կավկասիայում»: Նույն թեմայով ռեպորտաժներն այնքան տարբեր են ստացվում, որ դժվար է հավատալ, որ նրանք նույն իրադարձությունն են լուսաբանում», - ասել է Պարսոնսը և ընդգծել, որ անկախ այն բանից, թե որ ալիքում են աշխատում, վրացի լրագրողները մշտապես գտնվում են խմբագրության ազդեցության տակ: «Այն, ինչ դուք ունեք այսօր, կատարյալ աբսուրդ է. սա իրական տեղեկատվություն չէ: Պարզապես այս կամ այն տեսակետի քարոզ է՝ ուղղված հասարակությանը», - շեշտել է Պարսոնսը:

«ՊԻԿ»-ի գլխավոր տնօրենը կարծում է, որ կառավարությունն ամեն ինչ արել է՝ պատշաճ օրենքներ ընդունելու համար, սակայն մեդիայի առաջընթացի համար հիմա անհրաժեշտ է, որպեսզի կառավարությանը չխառնվի խմբագրական որոշումներում: Պարսոնսը պնդում է, որ ներկա վրացական հեռուստաալիքները «մեդիա դինոզավրեր են»: «Ես համոզված եմ, որ դրանք շուտով կվերանան», - ասել է նա և հույս հայտնել, որ շուտով ավելի անկողմնակալ և պատասխանատու լրատվամիջոցներ կհայտնվեն:

Պարսոնսը «Տաբուլային» հայտնել է նաև, որ դեկտեմբերին պատրաստվում է լքել Վրաստանը և աշխատել «France 24» հեռուստաալիքում:

Աղբյուր: Media.ge

 

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.