The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Ապրիլ 24, 2015
Միքայելի ոգեկոչող նկարները Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության թեմաներով
Ռոզա Գրիգորյան
Ուսանողի հայացք
Միքայելի ոգեկոչող նկարները Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության թեմաներով

Հայ ժողովուրդը պետք է միասնական լինի՝ Հայոց ցեղասպանության ցավը հաղթահարելու համար: Երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանը համոզված է՝ միասնությունը և համախմբվածությունը մեզ համար շատ կարևոր երևույթներ են, և այս ցավը հնարավոր կլինի հաղթահարել հենց դրանց շնորհիվ:

17-ամյա նկարիչն այժմ Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր գործ է ստեղծում: Միքայելը 11 տարեկանից նկարում է, իսկ նրա եղբայրը` Նորայրը, երաժշտություն է գրում: Սկզբում Միքայելն էր նվագում, իսկ Նորայրը՝ նկարում, դրանից հետո փոխվել են «դերերը»: Երկու տղաներն էլ ինքնուս են, մասնագիտական կրթություն չեն ստացել: Երիտասարդ նկարչի գործերը տեսնելու, գնելու համար մեր երկիր են գալիս աշխարհի տարբեր ծայրերից, նույնիսկ դեպք է եղել, երբ առաջարկել են տեղափոխվել այլ երկիր:

Միքայելը ցեղասպանությունների թեմայով երկու գործ ունի: Տարեսկզբին երիտասարդ նկարիչը մասնակցեց հրեաների ցեղասպանությանը՝ Հոլոքոստի հիշատակին նվիրված իններորդ միջազգային մրցույթին և Հայաստան բերեց հաղթական դափնին: Մոսկվայում անցկացված մրցույթին հազարավորներն էին մասնակցում, բայց հենց Միքայելի նկարն էր իր յուրահատկությամբ հուզել շատերին:

Հայաստանը Միքայելի շնորհիվ առաջին անգամ էր մասնակցում այդ իրադարձությանը: Բացի նկարը ներկայացնելուց՝ Միքայելը մրցույթի մասնակիցներին պատմել է, որ հենց Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրեց Հոլոքոստին, և եթե Հայոց ցեղասպանությունն ընդունվեր՝ Հոլոքոստը չէր լինի:

65 Մրցույթին ներկայացված նկարը Միքայելը նկարել է 2014 թվականին (տես աջից): Նկարում պատկերված են հրեա երեխաներ, որոնք, ըստ հեղինակի, կարող են լինել կամ էլ չլինել քույր և եղբայր: Փշալարի տակ ծաղիկներ են աճում, և տղան ծաղիկը հավաքում ու տալիս է աղջկան: Գետնին, Միքայելը, նկարել է Դավթի աստղը՝ խորհդանշելով հրեաների հույսի, լույսի խորհրդանիշը:

«Այդ աստղով ուզում եմ ասել, որ երեխաները դժոխքի մեջ էլ չեն մոռանում իրենց հույսերի մասին և ապագան կապում են աստղի հետ: Ես չեմ փորձել գերիներ, մեծ թվով զինվորներ, սպանվածներ նկարել, նկարել եմ երկու զինվոր. սա ապացուցում է, որ այդ երեխաները համակենտրոնացման ճամբարում են: Հեռվում ամպամած երկնքի խորքում պայծառ արև է ծագում. նշանակում է՝ հույս կա: Այսօր գոյություն ունի Իսրայել պետությունը: Հրեաներն արդեն պետություն ունեն, անցան ցեղասպանության դառը տառապանքների միջով, բայց համախմբվեցին և պետություն ստեղծեցին ու շարունակում են ապրել»,- ասում է Միքայելը:

Երիտասարդ նկարչի մեկ այլ գործ ներկայացնում է արդեն Հայոց ցեղասպանությունը: «Սա հայ ազգի անցած ճանապարհն է՝ ներառյալ Ցեղասպանությունը: Նկարել եմ 2014 թվականին: Այս գործը ստեղծելիս կուտակվել էին բոլոր այն զգացողությունները, որ ունեցել եմ մեր ազգի հաղթանակների, նվաճումների, տառապանքի, ցեղասպանության մասին կարդալիս. այդ բոլոր զգացմունքները փորձել եմ ներդնել այդ նկարի մեջ»,- ասում է Միքայելը:

66 Հայ ազգի ուղին պատկերող նկարում ժողովուրդն անցնում է փշոտ ճանապարհով: «Ուզում եմ ասել, որ այսօր էլ մեր ճանապարհը հեշտ չէ, փշոտ է, բայց մենք հավերժ ենք, և ինչքան էլ դժվար լինի՝ մենք դիմանալու ենք և անցնելու այդ ճանապարհը: Դա ընդհանուր իմաստն է: Հայկական երկու հանրապետությունների դրոշներն են պատկերված: Նկարում կարելի է նկատել նաև այլ դրոշներ: Խորհրդանշական խաչի թևերը հայկական սփյուռքն են ներկայացնում, իսկ պատկերված դրոշներն այն երկրներինն են, որոնք Ցեղասպանության տարիներին և ընդհանրապես մեր պատմության մեջ օգնել են հայերին: Երկրներ կան, որոնք չեն ընդունել Ցեղասպանությունը, բայց չի նշանակում, որ չեն օգնել հայ ազգին»,- պարզաբանում է Միքայելը:

Նկարի մեջ կա նաև 100 թիվը, որն էլ, հեղինակի բնորոշմամբ, խորհրդանշում է Հայոց ցեղասպանությանը տարելիցը: Բացի այդ, հնարավոր է տեսնել Ծիծեռնակաբերդի, Սարդարապատի հուշահամալիրները. այս երկու կոթողներն էլ այն փաստի վկայությունն են, որ մեր ազգն անցել է և՛ Ցեղասպանության, և՛ հաղթանակների միջոցով: Միքայել Հարությունյանը համոզված է, որ Հայաստանը պետք է օրինակ վերցնի որոշ երկրներից ու առաջ շարժվի, իսկ հայ ժողովուրդը պետք է մշտապես միասնական լինի: 

Նկարները՝  Միքայելի անձնական արխիվից

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել