The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Մայիս 3, 2018
Կայացավ «Բաց տվյալների բանալի» կրթական ծրագրի առաջին փուլը
Կայացավ «Բաց տվյալների բանալի» կրթական ծրագրի առաջին փուլը

Ապրիլի 19-22-ը կայացավ «Բաց տվյալների բանալի ՀԿ-ների համար» 4-օրյա դասընթացը, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն՝ «Ամփոփ Մեդիա» նախաձեռնության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ՀԿ ներկայացուցիչներին ապահովել բաց տվյալներից օգտվելու այնպիսի կարողություններով, որոնք կիրառական կլինեն ՀԿ-ների ամենօրյա գործունեության ընթացքում եւ կնպաստեն տվյալների հետ աշխատանքում գրագիտության մակարդակի բարձրացմանը, ՀԿ-ների կարողությունների զարգացմանը եւ արդյունավետ աշխատանքին:

Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿԴեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի գործընկերն է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը:

Սեմինարի ընթացքում գործնական եւ տեսական աշխատանքների միջոցով մասնակիցները ծանոթացան եւ ուսումնասիրեցին մի շարք համակարգչային եւ առցանց գործիքների, ստացան համացանցում տվյալների բազաների որոնման եւ ուսումնասիրման վերաբերյալ գիտելիքներ: Մասնակիցներն ուսումնասիրեցին նաեւ դիագրամների, ինֆոգրաֆիկաների եւ տվյալների վիզուալիզացիայի տարբերությունները, գրաֆիկաներում գույնի, ծավալի, չափի եւ թվերի կարեւորությունն ու նրբությունները:

315 Ծրագրի մասնակից, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կետրոն»-ի ներկայացուցիչ Մարիամ Առաքելյանը նշեց, որ աշխատում է մի կազմակերպությունում, որը հավաքագրում է տվյալներ եւ ունի բաց տվյալադարաններ, սակայն կազմակերպությունը չի հասցնում վիզուալիզացնել դրանք, ուստի, այս սեմինարը լավագույն տարբերակն էր անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելու համար:

«Սեմինարի ժամանակ ձեռք բերած գիտելիքները ես կփոխանցեմ նաեւ իմ գործընկերներին, որպեսզի կազմակերպությունում աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպվի»,- ասում է Մարիամը, ավելացնելով. «Այս մի քանի օրվա ընթացքում կարողացա ձեռք բերել այն բոլոր հմտությունները, որոնք, կարելի է ասել, նախկինում դանդաղեցնում էին իմ աշխատանքը: Ճիշտ է, ես տիրապետում էի այն ամենին, ինչն այստեղ մատուցվեց, սակայն, միեւնույն ժամանակ, հասկացա, որ կարեւոր փոքր քայլերի անհրաժշետությունը կար»:

Մարիամի կարծիքով՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի մասնագետների կողմից պատրաստված գործնական աշխատանքները շատ գնահատելի են: «Հստակ երեւում է, որ հսկայական աշխատանք է տարվել եւ՛ տեսական, եւ՛ գործնական գիտելիքներ մատուցելու առումով: Դասընթացը լավ կազմակերպված էր նաեւ գրաֆիկի առումով, որպեսզի սեմինարի մասնակիցը չհոգնի եւ չձանձրանա», - նշում է նա:

«Իրավաբաններ հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ Մարիամ Զադոյանը փաստեց, որ ծրագիրն իր բնույթով բացառիկ էր, քանի որ չէր հանդիպել նման բնույթի ծրագիր:

316 «Ես ունեմ որոշ հմտություններ՝ տվյալների ձեռք բերման համար, սակայն, այստեղ ես կատարելագործվեցի այդ հարցում: Այն վերլուծությունները, որոնք ես պատրաստվում եմ իրականացնել իմ աշխատանքային գործունեության, եւ, իհարկե, այս ծրագրի շրջանակներում, անշուշտ, դրանցում կիրառելու եմ այն բոլոր հմտություններն ու գործիքները, որոնք սովորել եմ այստեղ»,-նշեց Մարիամ Զադոյանը:

Ըստ նրա՝ սեմինարի օրակարգն այնպես էր կառուցված, որ հնարավոր չէր ձանձրանալ, քանի որ յուրաքանչյուր մասնակցի ցուցաբերվում էր անհատական մոտեցում, ոչ մի հարց անպատասխան չէր մնում: «Ամենակարեւորը՝ յուրաքանչյուր մասնակից կարողանում էր ստացած գիտելիքը գործնական աշխատանքի միջոցով տեղում իրացնել»:

«Հայկական ճամբար» ՀԿ-ի ներկայացուցիչ Վարդուհի Արամյանն իր հերթին կարեւորեց իր՝ այս ծրագրին մասնակցելը, քանի որ ՀԿ-ն, որտեղ աշխատում է, կարիք ունի այն գիտելիքների ու հմտությունների, որոնք մատուցվեցին սեմինարի ընթացքում:

«Այս սեմինարի ընթացքում շատ գործիքների եւ հմտությունների տիրապետեցինք: Շատ կարեւոր է, որպեսզի սեմինարի դասընթացները լինեն փոխկապակցված եւ տեղում իրացվող՝ գործնական աշխատանքի միջոցով: Այդ ամենը այստեղ ակնհայտ նկատվեց, ավելին, դասընթացը բավականին ծավալուն էր եւ սկզբում մտածում էի, որ հնարավոր չէր լինի այդ ամենը կարճ ժամանակում սովորել: Սա պարզապես դասընթաց չէր, սա շատ լուրջ մենթորինգ էր, որն ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ իրականացվեց»:

Նշենք, որ մասնակիցների հետ աշխատանքը կշարունակվի շուրջ 6 ամիս: Առաջին փուլին կհաջորդի միջանկյալ` վեբինարիների փուլը, իսկ վերջում՝ կկազմակերպվի նաև ամփոփիչ դասընթաց: Ծրագրի բոլոր փուլերում մասնակիցները կշարունակեն ստանալ տեսական եւ գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաեւ գործնական հանձնարարություններ եւ խորհրդատվություն: Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն սեփական նախագծերի վրա, որոնք կհրապարակվեն մասնակից ՀԿ-ների կայքերում եւ այլ մեդիա հարթակներում:

«Ես կարծում եմ, որ այն ճանապարհը, որը պետք է անցնենք այս ծրագրի շրջանակներում՝ կօգնի մեզ ամիսներ անց դառնալ լավ եւ հմուտ մասնագետներ, իսկ դա մեզ նաեւ հնարավորություն կտա ձեռք բերված գիտելիքներով կիսվել մեր գործընկերների հետ»,- նշեց Վարդուհի Արամյանը: 

Աղբյուր` ԼՀԱ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել