The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Մարտ 27, 2011
Վրաստանում գործում է հասարակական տեղեկատվության վիճակագրական կայք

Վրաստանում սկսել է գործել GiveMeInfo անունը կրող նոր կայքը, որի նպատակը հասարակական տեղեկատվության հոսքը ավելի բաց դարձնելն է:

Կայքի ստեղծման մտահաղացումը վրացի լրագրող Դավիթ Չագանավաինն է: Անցյալ տարի Թբիլիսիում այս նախագծով նա Կովկասի սոցիալական նորամուծությունների ճամբարի հաղթող ճանաչվեց: Շահած գումարի և Վրաստանի բաց հասարակություն հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ http://givemeinfo.ge կայքը դարձավ իրականություն:

Կայքի բովանդակությունը լրացնում են հենց օգտվողները՝ նրանք, ովքեր առավել հաճախ հասարակական տեղեկատվության կարիք ունեն, մասնավորապես, լրագրողները և ՀԿ-ների ներկայացուցիչները: Մուտքագրվող տեղեկությունները գաղտնի են: Տեղեկություն ստանալու համար պահանջվում է պատասխանել հայցադիմումի մի քանի հարցի:

«Կայքը ցույց կտա, թե ինչպես են տարբեր գործակալություններ և նախարարություններ զբաղվում հասարակական տեղեկատվության հոսքով: Այն տեղեկատվության հոսքը պատկերող քարտեզի կնմանվի: Դեռ ոչ բոլորը գիտեն կայքի մասին, այդ պատճառով տեղեկատվությունը դեռ շատ չէ: Չգիտես՝ ինչու, շատերը մտածում են, որ գործընթացը ժամանակատար է, մինչդեռ այն մի քանի րոպե է տևում», - ասել է Դավիթ Չագանավան Media.ge կայքին:


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել