The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Վրաստան
Մարտ 17, 2011
Netgazeti կայքի լրագրողին արգելել են նկարահանել Վրաստանի առաջին տիկնոջը

Մարտի 15-ին Netgzeti առցանց պարբերականի լրագրող Նինո Կախիշվիլիին արգելել են նկարահանել Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսին, որը Թբիլիսիի թիվ 1 հանրային դպրոցի տարրական դասարանում առողջ ապրելակերպի վերաբերյալ դաս էր անցկացնում: Ավելին, Netgazeti-ն հաղորդում է, որ անհայտ մի անձ ջնջել է տեսախցիկից Ռուլովսի հետ հարցազրույցը, որը նա տվել էր լրագրող Նինո Կախիշվիլիին:

«Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը մեդիայի հետ զրուցել է առողջ ապրելակերպի կարևորության մասին դպրոցներում: Այլ հեռուստաընկերությունների հետ մեկտեղ Netgazeti-ն նույնպես նկարահանում էր Վրաստանի առաջին տիկնոջ հարցազրույցը, բայց կարճ ժամանակ անց անհայտ անձիք արգելել են նկարահանել Սանդրա Ռուլովսին խոշոր պլանով, այնուհետև ընդհանրապես արգելել են նկարահանումը», - հաղորդում է Նինո Կախիշվիլին:

Առաջին տիկնոջ ուղեկցողները որպես նկարահանման արգելման պաճառ բերել են այն փաստը, որ հրավիրվածների ցուցակում միայն հեռուստաալիքներ են: Սակայն մեկ օր առաջ՝ մարտի 14-ին, Netgazeti-ն Կրթության և գիտության նախարարությունից ստացել է միջոցառման անոնսը, գրում է լրագրողը:

Աղբյուր: Media.ge


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել