The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 14, 2011
Նոր մանրամասներ ֆիննական նկարահանող խմբի Հայաստան մուտքի արգելման վերաբերյալ
Zvartnots Airport

RFE/RL. Ֆիննական նկարահանող խմբին արգելել են մուտք գործել Հայաստան

Խումբը ներկայացնում է մի պրոդյուսերական ձեռնարկություն, որը մեծ պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:

Հայաստանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ուրբաթ օրը Երեւանի «Զվարթնող» օդանավակայան ժամանած ֆիննական YLE հանրային հեռուստառադիոընկերության չորս հոգուց բաղկացած նկարահանող խմբին:

Նկարահանող խմբի պրոդյուսեր Անդյուս Բրոկասը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Ֆինլանդիայից փոխանցել էր, որ 4 լրագրողներից բաղկացած միջազգային խումբը պատրաստվում էր Ֆինլանդիայի ազգային հեռուստաալիքի առավոտյան թողարկման համար ռեպորտաժ նկարահանել: Սակայն մուտքի արտոնագրեր չստանալու հետեւանքով խումբը հարկադրված է եղել մի քանի ժամ անցկացնել օդանավակայանում եւ առավոտյան մեկնել Հայաստանից:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, Հայաստանի ներսում մուտքի արտոնագրերի տրամադրմամբ զբաղվող գերատեսչություններից' Ոստիկանությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, խուսափեցին պարզաբանումներ ներկայացնել տեղի ունեցածի կապակցությամբ:

«Հայաստան մուտք չստանալը կարող է կապ ունենալ ոչ հայաստանյան խնդիրների հետ, քանի որ մեր սահմանային համակարգը ՀԱՊԿ-ի մաս է կազմում: Այսինքն' տեսականորեն այդ մարդիկ կարող է խնդիր ունենան Բելառուսում, բայց ավտոմատ կասեցվի իրենց մուտքը նաեւ Հայաստան: Բայց դա զուտ տեխնիկական բացատրություն է», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տեղեկատվական եւ քարոզչական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այդուամենայնիվ, փորձագետը չի բացառում, որ նկարահանող խմբին արգելել են մուտք գործել Հայաստան, քանի որ նրանք կարող էին հակահայկական քարոզչական ֆիլմ նկարահանել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Այդ մարդիկ ներկայացնում են մի պրոդյուսերական ձեռնարկություն, որը մեծ պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ: Այսինքն' կարելի է ենթադրել, որ իրենք կարող են այստեղ ինչ-որ պատվեր կատարել Ադրբեջանի համար», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ֆիննական նկարահանող խումբը օդանավակայանում հայտարարել էր, որ իրենք եկել են Հայաստան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույց անելու նպատակով, եւ երկրից իրենց վտարումը ներկայացրել էին որպես խոսքի ազատության սահմանափակում:

Մինչդեռ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ֆինների խոսքերը:

«Հարցազրույցի խնդրանքով նրանք ինձ դիմել էին, սակայն որեւէ պայմանավորվածություն չի եղել», - նշեց Մուսինյանը:

Տեղեկատվական եւ քարոզչական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը սա համարում է եւս մեկ ապացույց, որ ֆիննական նկարահանող խմբի այցը ունեցել է միայն մեկ նպատակ' ղարաբաղյան հակամարտության հետ կապված քարոզչական ֆիլմ նկարել: 

Հեղինակ` Տիգրան Ավետիսյան
Աղբյուր` www.azatutyun.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել