The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 11, 2011
ePress. Արտասահմանցի լրագրողներին 20 ժամ պահել են «Զվարթնոցում»
ePress. Արտասահմանցի լրագրողներին 20 ժամ պահել են «Զվարթնոցում»

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել մի խումբ արտասահմանցի լրագրողների և պրոդյուսերների, ովքեր մարտի 10-ին Երևան էին ժամանել Կովկասում զինված հակամարտությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:

Նախագծի պրոդյուսեր Անդրիուս Բրոկասի պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ պատասխանատու մարմիններն իրենց որևէ հիմնավորում չեն ներկայացրել:

Նկարահանող խումբը «Զվարթնոց» է ժամանել մարտի 10-ին, առավոտյան ժամը 05:00-ին:

«Խմբի ներկայացուցիչներին տեղափոխել են տրանզիտային գոտի, որտեղ նրանք ավելի քան 20 ժամ են անցկացրել», – նշել է Բրոկասը, ով արդեն վերադարձել է Լատվիա:

Նրա խոսքով` այսօր ինքը որևէ տեղեկություն չունի խմբի անդամների գտնվելու վայրի մասին:

«Տարօրինակ է, որ մեր արտգործնախարարի հայաստանյան այցին ընդառաջ նման դեպք է գրանցվել», – ասել է պրոդյուսերը:

Նախագծի ղեկավարներից մեկը` Թինա Մեդիսոնը, կարծիք է հայտնել, որ լրագրողների` Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքը կարող է կապված լինել նրա հետ, որ վերջիններս մտադիր էին հարցազրույց վերցնել ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից:

«Սակայն մենք չենք թաքցրել մեր մտադրությունը և նախապես տեղյակ ենք պահել հայկական կողմին», – ասել է նա:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Кавказский узел-ի հետ զրույցում նշել է, որ նախարարությունը որևէ տեղեկատվություն չունի այս դեպքի մասին: Բացի դրանից, Բալայանի խոսքով, ԱԳՆ-ն մուտքի արտոնագրերի տրամադրման համար պատասխանատվություն չի կրում. դա մտնում է ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության իրավասությունների մեջ:

Տվյալ վարչության պետ Նորայր Մուրադխանյանը, իր հերթին, հայտնել է, որ արտասահմանցի լրագրողների մուտքը Հայաստան խոչընդոտել է սահմանապահ ծառայությունը, և որ իր ղեկավարած կառույցը միջադեպի հետ կապ չունի: 

Աղբյուր` epress.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել