The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
Մարտ 10, 2011
Ադրբեջանը կալանավորում է ժողովրդավարության ակտիվիստներին

Ադրբեջանում ձերբակալվել են ժողովրդավարական հինգ ակտիվիստներ, որոնք փորձում էին բողոքի համազգային օր կազմակերպել Facebook սոցիալական կայքի միջոցով: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ընդդիմությունը:

Ակտիվիստներին ձերբակալեցին այն բանից հետո, երբ Facebook-ում բացվեց «Ադրբեջանի մեծ մարդկանց օր» կոչվող սոցիալական էջը, որի նպատակը մարտի 11-ին երկրում արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական տրամադրությունների տարածումն է: Սակայն ձերբակալելով հինգ առաջատար ակտիվիստների`իշխանությունները հասկացրել են, որ չեն հանդուրժի բողոքի նման ակցիաներ: Ըստ ընդդիմության, ձերբակալված ակտիվիստներին շինծու մեղադրանքներ են ներկայացված:

«Իշխանությունները ապօրինի միջոցներ են օգտագործում` ճնշելու ընդդիմությանը», - հայտարարել է ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը (Isa Gambar):

Նա ասել է, որ հինգ ակտիվիստներին ձերբակալել են «խուլիգանության ծիծաղելի մեղադրանքով»՝ իբր հասարակական վայրում հեռախոսով բարձրաձայն խոսելու համար:

Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը «վերջ տալ այս ամենին և թույլատրել ակտիվիստներին խաղաղ ցույցեր կազմակերպել»:

Source: http://www.thepeninsulaqatar.com


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել