The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 3, 2011
Նոբելյան ինստիտուտում «Ա1+»-ին մրցանակ կհանձնվի
Նոբելյան ինստիտուտում «Ա1+»-ին մրցանակ կհանձնվի

«Ա1+» ինտերնետային կայքը մեկն է այն վեց մրցանակակիրներից, որին այս տարի հունիսի 15-ին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում կհանձնվի Fritt Ord Press Prize-2011-ը:

Fritt Ord (Օսլո) եւ ZEIT (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Խոսքի ազատության մրցանակին են արժանացել Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Բելառուսը ներկայացնող 4 լրագրող, ռուսական «Չեռնովիկ» շաբաթաթերթը(Դաղստան) եւ հայկական «Ա1+» կայքը: (Հաղթողների մասին առավել մանրամասն' մեր կայքի անգլերեն էջում ):

Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար'չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին:

«Ա1+»-ի թեկնածությունը առաջադրել են Օսլոյի Մարդու իրավունքների տունը եւ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն:

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ա1+»-ը լուսաբանում է ընդդիմության գործողությունները, կառավարության, խորհրդարանի, հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ներկայացնում տարբեր գնահատականներ եւ տեսակետներ, ապահովում ինտերնետ հեռարձակում:

Որոշումը կայացրել է 8 հոգանոց անկախ ժյուրին, որի կազմում եղել են 5 ներկայացուցիչներ Գերմանիայից, մեկական Թուրքիայից, Դանիայից, Նորվեգիայից:

«Ա1+»-ին իբրեւ մրցանակ կհանձնվի 10000 եվրո:

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի լրատվամիջոցների եւ լրագրողների շրջանում 2000թ-ից ի վեր:

Հայկական լրատվամիջոցներից «Ա1+»-ն առաջինն է, որն արժանանում է այս մրցանակին:

Հայաստանից որպես անհատ լրագրողներ այս մրցանակին արժանացել են Մարիաննա Գրիգորյանը եւ Էդիկ Բաղդասարյանը: 


Աղբյուր` A1Plus.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել