The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
Փետրվար 7, 2011
Բաքվի հրապարակի անվտանգության աշխատակիցները ճնշում են գործադրել լրագրողների վրա
Ռաֆայել Ջալալյան
JNews-ի թղթակից
Flag Square, Baku (source: trend.az)

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները և «Ազէներժի» կազմակերպության աշխատակիցները, որոնք ապահովում են Դրոշի հրապարակի անվտանգությունը, բարոյական ճնշում են գործադրել մի խումբ լրագրողների վրա, ովքեր փորձում էին պարզել դրոշի իջեցման պատճառները: Անվտանգության աշխատակիցները հրաժարվում են պատասխանել, թե ինչու են իջեցրել դրոշը, և կոպտորեն փորձում են դուրս հանել լրագրողներին հրապարակից: «Սա կառավարական օբյեկտ է և այստեղ չի թույլատրվում նկարահանել», - բղավեց «Ազէներժիի» համազգեստով մի «հաստավիզ» և մոտակայքով անցնող ոստիկանության աշխատակցին հրահանգեց ձերբակալել լրագրողներին: Սակայն ոստիկանը ավելի խելամիտ գտնվեց անվտանգության աշխատակցից և արհամարհեց նրան:

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների պահվածքը շատ կոպիտ էր և արհամարհական: Նրանք պահանջում էին չմոտենալ և չնկարահանել: Չհեռանալու դեպքում, նրանք սպառնացին ուժ գործադրել: Լրագրողները պահանջեցին չխոչնդոտել իրենց աշխատանքին և ասացին, որ Դրոշի հրապարակը փակ օբյեկտ չէ, և որ նախարարության և «Ազէներժիի» արգելքը լիովին ապօրինի է: Սակայն լրագրողների բոլոր պահանջները արդյունք չտվեցին: Եվ ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու է Դրոշի հրապարակը հսկվում «Ազէներժիի» աշխատակիցների կողմից:

Աղբյուր: http://contact.az/topics_en.asp?id=1274&pb=4&vr=en&yr=2011&mn=2&day=2&mdn=1

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել