ԼՀԱ Լուրեր
Փետրվար 4, 2011
«Նոր մեդիա» դասընթացներ` մարզային լրագրողների համար
«Նոր մեդիա» դասընթացներ` մարզային լրագրողների համար

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն Հայաստանի մարզերում աշխատող լրագրողներին հրավիրում է մասնակցելու «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով դասընթացներին:

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել առնվազն երեք տարվա լրագրողական փորձ ունեցող լրագրողներ Հայաստանի մարզերից, ովքեր թղթակցում են մարզային կամ հանրապետական ԶԼՄ-ներին (հեռուստատեսային, ռադիո, տպագիր և առցանց) և ունեն համակարգչից և ինտերնետից օգտվելու նվազագույն հմտություններ։

Եռօրյա դասընթացների նպատակն է լրագրողներին ներկայացնել նոր մեդիա միջոցներն ու մասնագիտական գործունեության մեջ դրանք կիրառելու հնարավորությունները՝ զարգացնելով նրանց մասնագիտական կարողությունները:

Սեմինարը կվարեն հաղորդակցության, լրագրության և առցանց ռեսուրսների փորձագետներ Իվան Զասուրսկին(Ռուսաստան) և Արթուր Պապյանը։

Մասնակիցներն ինչպես տեսական նյութերի, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով կուսումնասիրեն ու կքննարկեն թվային միջավայրում ԶԼՄ-ների փոխակերպմանը, սոցիալական ցանցերի ազդեցությանը և առցանց տիրույթներում հաղորդակցության ձևերին ու կանոններին վերաբերող թեմաներ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2011 թ. փետրվարի 18-ն է:

Մասնակցելու համար խնդրում ենք application@jnews.am հասցեով ուղարկել CV` նշելով նաև սոցիալական ցանցերում կամ բլոգային տիրույթներում Ձեր էջի հասցեն: Խնդրում ենք կցել նամակ-հիմնավորում, թե ինչո՞ՙւ եք ցանկանում մասնակցել դասընթացին (մինչև 200 բառ): Խնդրում ենք նամակի անվանում(SUBJECT) տողում գրեք MARZ: Այլ տիպի անվանումներով նամակները կհամարվեն անբավարար և հետևաբար չեն ընթերցվի:  

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԼՀԱ գրասենյակ (010)500-977։

Ծրագիրն իրականացվում է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության Սոցիալական փոխակերպումների ծրագրի(Matra) ու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Աղբյուր` JNews.am

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Gegarkunik region

Կարծում եմ, որ յուրաքանչյուր դասընթաց այնուամենայնիվ իր դրական ազդեցությունն ունենում է : Ինձ համար վերոնշյալ թեմայի շրջանակում անցկացվելիք դասընթացն հետաքրքիր կլինի այն առումով, որ ես <Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները> կիրառելու և դրանց միջոցով որոշակի գործունեություն ծավալելու հմտություններ ձեռք կբեեմ:

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.