The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Փետրվար 2, 2011
Azatutyun.am. «Ա1+»-ը դատի կտա ՀՌԱՀ-ին եւ Գրիգոր Ամալյանին
Mesrop Movsesyan

«Ա1+» հեռուստատեսությունը առաջիկա օրերին 2 հայց կներկայացնի դատարան' որոնք ուղղված են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ), ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի դեմ:

«Մեկով բողոքարկում ենք մրցույթի անցկացման արդյունքները. մեծ խախտումներ ենք ֆիքսել «Արմնյուզ»-ի փաթեթի մեջ, որը կարող եմ ասել' քրեական գործ է արդեն դառնում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:

«Մյուս հայցը, որը ներկայացնելու ենք, Գրիգոր Ամալյանի դեմ է' պահանջում ենք Ամալյանի հրաժարականը եւ ցրել ՀՌԱՀ-ի ամբողջ կազմը», - հավելեց Մովսեսյանը' պարզաբանելով, որ իրենք Ամալյանին մեղադրում են անգործության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:

Անցած տարվա դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ հանձնաժողովի 6 անդամները 0 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը:

Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:

ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքում էր, որ կար մրցակցություն. միեւնույն հաճախականությունների համար էին պայքարում ԱԼՄ-ն եւ «Երեւան»-ը, «Ա1+»-ը եւ «Արմնյուզ»-ը։

Նույն մրցույթում ԱԼՄ-ն նույնպես պարտություն կրեց եւ հունվարի 20-ին եթերազրկվեց: ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը եւս ՀՌԱՀ-ին մեղադրում է իր հեռուստաընկերության նկատմամբ անարդար վարվելու մեջ եւ հունվարին մի շարք բողոքի հանրահավաքներ եւ ակցիաներ է անցկացրել:

Հեղինակ` Ռուզաննա Ստեփանյան

Աղբյուր` Azatutyun.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել