The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Փետրվար 2, 2011
Եղանակի պատճառով վթարի են ենթարկվել լրագրողները, իսկ Փաշինյանի բողոքի քննությունը հետաձգվել է
կարմիրով նշված է վթարի մոտավոր վայրը

Երեքշաբթի առավոտյան Երևանից Արթիկ ուղևորվող ավտոմեքենան, որի չորս ուղևորներից երեքը լրագրողներ էին, Մաստարա գյուղի շրջակայքում գլորվել է ձորը: Բարեբախտաբար ուղևորներից ոչ ոք վնասվածք չի ստացել: «ՎԱԶ – 2107» մակնիշի մեքենայի ուղևորներն էին` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆոտոլուր» գործակալության թղթակից Տիգրան Թադևոսյանը և «E-press» լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Թադևոսյանը:  

Վթարի պատճառ է հանդիսացել փետրվարի 1-ին տեղացած առատ ձյունը, որի հետևանքով միջպետական ճանապարհներից մի քանիսը դարձել էին անանցանելի: « Մաստարայի հատվածում ճանապարհն ընդհանրապես անանցանելի էր և սառցակալած: Մերկասառույցի պատճառով մեքենան գլորվեց ձորը`մոտավորապես մի 10-15 մետր մեքենայի մեջ գլորվել ենք: Բարեբախտաբար, վնասվածքներ չենք ստացել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը`հավելելով, որ վնասվել է մեքենան. մասնավորապես, դուրս են ընկել «ՎԱԶ - 2107»-ի դիմապակին եւ ետևի ապակին:

Լրագրողները Երևանից մեկնում էին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` լուսաբանելու անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը: 

Լրագրողներին օգնել են պատահական քաղաքացիներ, որից հետո տուժածները վերադարձել են Երևան:

Փաշինյանի բողոքի քննությունը չի կայացել, քանի որ վերջինիս փաստաբանները անանցանելի ճանապարհների պատճառով նույնպես ճանապարհի կեսից վերադարձել են Երևան:

Աղբյուր` JNews.am

 

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել