The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Ադրբեջան
Փետրվար 1, 2011
Human Rights Watch Զեկույց 2011: Ադրբեջան
Ռաֆայել Ջալալյան
JNews-ի թղթակից
Human Rights Watch Report 2011

«Human Rights Watch» մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց» 2010 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Այս` 21-րդ ամենամյա զեկույցը, ամփոփում է աշխարհի ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների նախադրյալները: Այն արտացոլում է մի ահռելի հետազոտական աշխատանք, որը 2010 թ-ին ձեռնարկել է «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական ակտիվիստների հետ համատեղ: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը:

Ադրբեջան

2010 թվականի առաջին կեսում հարուցվել է 26 դատական գործ լրագրողների և քննադատների դեմ վարկաբեկության հոդվածով: Փետրվարին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց Այուբ Քարիմովին՝ «Femida 007» թերթի գլխավոր խմբագրին, զրպարտության մեջ և պարտադրեց տուգանք վճարել: Քարիմովը քննադատական հոդվածներ էր հրապարակել Ներքին գործերի նախարարության վերաբերյալ: 

Հուլիսին դատապարտվեց Էյնուլլա Ֆաթուլլաևը՝ երկու թերթի խմբագիրը, որի ազատազրկմանն ավելացվեց ևս երկուսուկես տարի` թմրանյութեր պահելու համար: Չնայած ՄԻԵԴ-ի որոշման, ըստ որի կառավարությունը պետք է ազատ արձակեր լրագրողին, Ֆաթուլլաևը մնում է բանտում:

Քաղաքական ակտիվիստներ և բլոգերներ Էմին Միլլին և Ադնան Հաջիզադեն, որոնք դարձել էին 2009 թվականի հուլիսին ակնհայտորեն բեմադրված հարձակման տուժողներ և հետագայում մեղադրվել էին խուլիգանության մեջ, նոյեմբերին ազատ արձակվեցին: 

Մայիսին Բաքվի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ստիպեցին նորվեգացի լրագրող Էրլինգ Բորգենին տեղադրել իր տեսախցիկը և նկարահանումներով DVD-ները ստուգում անցնող ճամպրուկների մեջ: Ժամանելով Օսլո` Բորգենը հայտնաբերեց, որ Ադրբեջանում Էյնուլլա Ֆաթուլլաևի մասին նկարահանած փաստաբանական ֆիլմի բոլոր նյութերը անհետացել են: 

Աղբյուր` Human Rights Watch

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել