The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հունվար 27, 2011
Human Rights Watch Զեկույց 2011. Հայաստանի ԶԼՄ-ների ազատությունը թերի է
Ռաֆայել Ջալալյան
JNews-ի թղթակից
Human Rights Watch Report 2011

«Human Rights Watch» մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց» 2010 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Այս` 21-րդ ամենամյա զեկույցը, ամփոփում է աշխարհի ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների նախադրյալները: Այն արտացոլում է մի ահռելի հետազոտական աշխատանք, որը 2010 թ-ին ձեռնարկել է «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական ակտիվիստների հետ համատեղ: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ 

ԶԼՄ-ների ազատություն

2010 թվականի սկզբին պարտադիր թվային հեռարձակման անցնելու համար Ազգային ժողովը կազմեց մի խումբ, որի մեջ մտնում էին ՀԿ-ների ներկայացուցիչներ և պատգամավորներ, և հանձնարարեց վերանայել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը: Հունիսի 10-ին խորհրդարանն ընդունեց փոփոխություններ այդ օրենքում:

Փոփոխությունների հետևանքով կրճատվեց հեռուստաալիքների թիվը և լիցենզավորման գործընթացում նախապատվությունը տրվեց ներկայումս գործող և ավելի քան երեք տարվա հեռարձակման փորձ ունեցող հեռուստաընկերություններին՝ դրանով սահմանափակելով նոր հեռուստաալիքների՝ լիցենզիա ստանալու հնարավորությունները:

Մարտ ամսին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հայտնեց, որ տեղական պաշտոնյաների ճնշման տակ գովազդատուները հանել են իրենց գովազդը հեռուստաալիքից. մեկ ամսում 26 ընկերություն հրաժարվել են գովազդից: 2007 թվականից սկսած «ԳԱԼԱ»-ն անըդհատ գտնվում է քաղաքական բնույթի դատական գործընթացների մեջ և ոտնձգությունների է ենթարկվում պետական մարմինների կողմից: Այս ամենը պատճառաբանվում է նրանով, որ հեռուստաընկերությունը կանոնավոր կերպով լուսաբանում է ընդդիմության գործունեությունը:

«Ա1+» անկախ հեռուստաընկերությունը արդեն ութ տարի մնում է եթերից դուրս՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի հունիսին կայացրած որոշման, ըստ որի Հայաստանը խախտել է ազատ խոսքի իրավունքը՝ հեռուստաընկերությանը կանխամտածված լիցենզիա չտրամադրելով:

Աղբյուր: Human Rights Watch

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել