The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հունվար 27, 2011
Մի քանի օրից պարզ կդառնան Նա/Նե մրցանակակիրները
Անահիտ Մալխասյան
JNews-ի թղթակից
Na/Ne Silver Award

Հունվարի 31-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Նա/Նե ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ կհայտարարվեն մրցույթի հաղթող լրագրողների անունները:

Մրցանակներ կտրվեն «Հեռուստատեսային նյութ», «Ռադիոնյութ», «Տպագիր հոդված», «Առցանց հոդված/բլոգ»,  «Լուսանկարչական աշխատանք», «Սոցիալական կամ առևտրային գովազդ» անվանակարգերում: Մրցույթի հաղթողներին կտրվի Նա/Նե արծաթե արձանիկներ և/կամ դրամական պարգև: Այս տարի առաջին անգամ մրցանակ կտրվի նաև «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում, որի հաղթողը բացի արծաթե արձանիկից կստանա նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող HTC Hero հեռախոս:

Մրցույթի նպատակն է անդրադառնալ այն լրագրողական աշխատանքներին, որոնք վերաբերվում են տարվա ընթացքում քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, ինչպես նաև խրախուսել տվյալ թեմաների ակտիվ լուսաբանումը:

Նա/Նե լրագրողական մրցույթն անցկացվում է արդեն երրորդ անգամ, որի  կազմակերպիչներն են` Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել